Գլխավոր » Լրահոս, Քաղաքականություն

Ես համարյա չեմ տեսել եվրոպական մի գործիչ, որ ինձ չասի՝արցախը մոռացեք, դա լուծված հարց է, բացի ռուսներից

Փետրվար 8, 2024թ. 23:55

«Նիկոլ Փաշինյանի գործունեության առանցքը, լեյտմոտիվը ոչ թե Հայաստանին մի բան անելն է կամ վնասելը Արցախին, այլ հակառուսականությունն է: Սա ամեն օր «զռում է» իմ աչքի առջեւ: Մենք Արցախն էլ հետ չենք կարող բերել, եթե աշխարհաքաղաքական ուժեր չլինեն դրա հետեւում կանգնած: ն

Ես համարյա չեմ տեսել եվրոպական մի գործիչ, որ ինձ չասի՝ Արցախը մոռացեք, դա լուծված հարց է, բացի ռուսներից: Ռուսներից էլ գոհ չենք, իրենց խաղաղապահության ֆունկցիան լավ չեն կատարել, բայց դա է: Եվ ինչ էլ ասենք, Փաշինյանը անընդհատ հարում է այդ հակառուսականության թեւին, որովհետեւ դա Արեւմուտքն է պահանջում: Ասում է՝ քշիր այդտեղից ռուսներին, պարսիկներին ու շանս կստանաս մեզնից տիրելու հավերժ ոնց կուզես, ինչ կուզես արա Հայաստանի հետ: Որեւէ կասկած չպետք է լինի, որ դա այդպես է»:

Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, «Միասին» շարժման կազմակերպած քննարկման ժամանակ նշեց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:


Դիտել Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն