Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս

ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԲԵՐԵԼ ԵՆ, ՈՐՊԵՍԶԻ ՔԱՆԴԵՆ, ՈՉՆՉԱՑՆԵՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ. Արա Սարգսյան

Հունվար 16, 2024թ. 21:03

Մի խումբ թատերական գործիչներ դեռ շարունակում են հուսահատ պայքար մղել ,,Գոյ,, թատրոնի գոյության համար: Նրանց շարքերում գտնվող՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոնի դերասան Արա Սարգսյանը ցավով նկատում է, որ ,,այս իշխանությանը ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, ժողովրդին հեռացնեն իր մշակույթից,,:

«Կրթությունը, մշակույթը, գիտությունը քանդելու ծրագիր ունեն այս իշխանությունները։ Ասում են՝ միջազգային նորմերին հարմարեցնել, բայց, օրինակ, մշակույթը միջազգային օրենքներին հարմարեցնելու բան չէ, մշակույթն ազատ է»,- նկատում է դառնացած արվեստագետը։

Նա շատ այլ դերասանների հետ ԿԳՄՍ նախարարության դիմաց էր՝ բողոքելով «Գոյ» բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնի լուծարման որոշումից։

Նրա խոսքով, սա ժամանակի հետ կապված չարիք է, պետք է պայքարել, կանգնեցնել, դեմն առնել, որ մինչև վերջ չքանդեն։

«Շատ վատ է, ահավոր վատ է, այս մարդիկ պատասխանատու չեն եկող սերունդների համար։ Սրանք ժամանակավոր մարդիկ են, որպեսզի նման բան անեն։ Իրենց ծրագրած բերել են, որպեսզի քանդեն, ոչնչացնեն, իսկ վերջնանպատակն է՝ ժողովրդին հեռացնել իր մշակույթից, ամորձատել։ Իրենց տերերը նման ծրագիր են տվել, որպեսզի իրենք կատարեն։ Դեռևս հաջողվում է իրենց, քանի որ իշխանություն են»,- ասաց դերասանը։

Արա Սարգսյանն ընդգծեց՝ բարեփոխումների անվան տակ քանդում են ամեն ինչ։


Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն