Գլխավոր » Culture-Hogevor, TOP, Լրահոս

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԹԻՎ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՆՉԵՑՐԱԾ ՍԱՂՄՈՍԸ ԱՍՎՈՒՄ Է ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ

Հունվար 14, 2024թ. 00:50


«Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցի ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն անդրադարձել է նաև Ն.Փաշինյանի՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ հնչեցրած սաղմոսին:
«Դու չես կարող Սուրբ Ծննդյան տոնին ասել մի սաղմոս, որը ասվում է Հարության տոնին։ Փաշինյանի ընթերցած սաղմոսը արտասանվել է քաղաքական նկատառումներով։ Աղոթքի առաջնային նպատակը սեփական մեղքերից ձերբազատվելն է, և եթե դու աղոթքը օգտագործում ես քո առավելությունը ընդգծելու, քեզ թագավորի հետ համեմատելու համար, ընդունելի չէ։ Աղոթքի նպատակը մեղքերից ձերբազատվելն է, ոչ թե քաղաքական մեսիջներ ուղարկելը»,- ասել է Արշակ սրբազանը:


Դիտել Culture-Hogevor, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն