Տեղեկատվական անվտանգություն

Ֆեյսբուքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Դրանով «ոգևորված»՝ ադրբեջանցիները սկսել են զանգվածայնորեն գրոհել էջը՝ վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ […]

Ադրբեջանական զինվորները մասսայական հրաժարվում են կրակել հայկական ուժերի ուղղությամբ: Խախտելով իսլամի օրենքները ադրբեջանական զինուժը վերջերս ստիպված կատարում է գիշերային թաղումներ, իսկ այդ թաղումներ իրականացրած զինվորներն էլ հենց տարածում են իրենց այդ խայտառակության մասին լուրը և ինքնաբերաբար խուճապ առաջացնում Բաքվում: Բաքվում այսօր բացահայտ խոսում են Հայկական կողմի պատժիչ գործողությունների արդյունքում կորցրած նոր դիրքերի և ազերիների կողմից […]
Հաճախ է ասվում, թե կան բազմաթիվ իրավական հիմքեր Ադրբեջանի դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոքներ ներկայացնելու համար: Ինչպես հայտնի է, ներկայումս ընդդեմ Ադրբեջանի Եվրոդատարանում գրանցված են երկու գործեր, որոնցով խախտվել են Մարդու իրավունքների եւ հիմնական ազատությունների եվրոպական կոնվենցիայի դրույթները: Մեկը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի 20-ամյա բնակիչ Մանվել Սարիբեկյանի գործն է: Գերեվարվելուց մեկ ամիս անց Սարիբեկյանը […]
թշնամու ամառային դիվերսիան ի ցույց դրեց նաեւ մեր խոցելի կողմերը, ավելին՝ նշմարվեց ամենաթույլ օղակը, այն է՝ տեղեկատվական դաշտը:
Պետական շահի ու անվտանգության գիտակցումն այստեղ կարծես փոքր-ինչ հետնահանջ է ապրում. դրա վկայությունը օգոստոսյան լարված օրերին շրջանառված կեղծ, իրականության հետ կապ չունեցող, երբեմն էլ թշնամու ջրաղացին ջուր լցնող ապատեղեկատվությունն էր:
Գրեթե ամեն օր էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերով աշխարհի հայերին են ուղղվում թուրք-հայ բարեկամությունը գովերգող նամակներ, համագործակցության առաջարկներ, կազմակերպվում ստորագրահավաքներ: Հայերին ուղղվող նամակներում թուրքերը շողոքորթ զգացմունքայնությամբ խոսում են հայի ու թուրքի վաղեմի երազի՝ բարեկամաբար հարաբերվելու մասին: Իսկ սրտից թույլ հայերն էլ միանգամից հայտնվում են թուրքական ցանցում, ստորագրում ու դառնում սրանց քարոզչության զոհը:
”Արաբական գարունն” անդառնալիորեն վնասեց Մերձավոր Արևելքի հայ համայնքները: Հայերը Մերձավոր Արևելքում հեռանկար չունեն և ճիշտ կլինի, որ նրանք Հայաստան գան, եթե ուզում են հայ մնալ:
Մի քանի օր է, որ համացանցում մեկը մյուսի հետևից տարածվում են դաժան սպանությունների մասին պատմող լուրեր, արյունոտ տեսարաններ պատկերող լուսանկարներ ու տեսանյութեր, որտեղ իբրև թե զանգվածաբար խոշտանգվում, գնդակահարվում են քեսաբահայերը: Մինչ սարսափելի տեսարաններ պատկերող այս լուսանկարներն արագընթաց տարածվում են սոց. ցանցերում, արժանանալով աշխարհասփյուռ հայության վրդովմունքին ու բողոքին, զուգահեռաբար, շրջանառվեց մեկ այլ տեղեկատվություն, որով հայության ուշադրությանն է հրավիրվում այն փաստի վրա, որ հիշյալ տեսանյութերը, լուսանակարները ոչ մի առնչություն չունեն Քեսաբի ու քեսաբահայության հետ, դրանցում պատկերված անձինք հայեր չեն:
Տեղեկատվական պատերազմները մղվում են վաղուց։ Բայց կան հիմքեր ենթադրելու, որ հենց դրանք են որոշում 21-րդ հարյուրամյակի դեմքը՝ դառնալով նրա այցեքարտը։ Ասվածի հերթական հաստատումն են տիեզերական մասշտաբի տեղեկատվական մարտերը, որ մեր աչքերի առջև ծավալվում են Սիրիայի շուրջ։ Տեղեկատվական պատերազմների արդիական թեմային է նվիրված մեր զրույցը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի Տեղեկատվական […]