Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Պոպուլիստ բախտախնդիրների պատճառով է պետությունն ընկել այս օրը. Արթուր Համբարձումյան

Փետրվար 9, 2024թ. 00:08

Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը գրում է.

,,Ֆրանսիայի նախաձեռնությամբ 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայքնի գագաթնաժողովը: Սա այն գագաթնաժողովն էր, որտեղ Թուրքիայի նախագահը պիտի հրապարակային ծաղրեր Մակրոնին (կազմակերպչին), իսկ Փաշինյան Նիկոլը պիտի ուղիղ տեքստով ճանաչեր Արդբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ: Այս ճանաչումը պարտադրելը պետք էր արևմուտքին, որպեսզի խոչընդոտներ ստեղծվեն ռուս խաղաղապահների համար:

Հետո բնականաբար պիտի փակվեր Լաչինի միջանցքը, Ֆրանսիան պիտի դառնար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ջատագով, իսկ վարչապետը պիտի 2023 թվականի սեպտեմբերի 2-ին շնորհավորեր ղարաբաղցիներին՝ անկախության օրվա կապակցությամբ:

Լեռնաային Ղարաբաղի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչները, փոխանակ գնահատականներ տային տեղի ունեցած գործընթացներին, պարզ, անկեղծ խոսեին ժողովրդի հետ ու ռացիոնալ լուծումներ առաջարկեին, լռում էին ու զբաղված էին հերթական ավանտյուրան՝ սեպտեմբերի 9-ի նախագահական ռակիրովկան կազմակերպելով: Հայաստանի պառլամենտականները փոխանակ Փաշինյանին հարցնեին, թե ինչպե՞ս է նա շնորհավորել արցախցիներին անկախության տոնի առիթով, եթե ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, մի հատ էլ նրան մեղադրում էին, որ վերջինս լավ չի շնորհավորել անկախությունը և անտեսել է նախագահական ռակիրովկան:

Ահա պոպուլիստ այս բախտախնիդրների պատճառով էլ պետությունն ընկել է այս օրը: Այս պոպուլիստ բախտախնիդրներն են շարունակում պետությունը ներկայացնել միջազգային ասպարեզում, ձեռք բերել հակահայկական պայմանավորվածություններ ու այդ պայմանավորվածությունները խախտել: Այդ պոպուլիստ բախտախնիդրներն են շարունակում չկատարել իրենց սահմանադրական լիազորությունները՝ խուսափելով պատշաճ վերահսկողություն իրականացնել վարչապետի գործունեության նկատմամբ:

Հային պետք է փրկել հայի կառավարումից,,:


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն