Գլխավոր » NKR, Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս

ԱՅՆ, ԻՆՉ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԱՐՑԱԽՈՒՄ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ Է

Փետրվար 9, 2024թ. 00:01

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի համոզմամբ, այն, ինչ որ տեղի է ունեցել Արցախում 2020 թվականից սկսած, ընդամենը միջազգային ռազմական հանցագործություն է.

«Հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ունենք իրավիճակ, որ հայկական կողմից Ադրբեջանին որևէ մեկը պատասխանատվության չի ուզում կանչել միայն մեկ պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունն այդ պատերազմի հանցակիցն է, այսինքն հանցախմբի անդամները միմյանց մեղադրել և միմյանց պատասխանատվության կանչել չեն կարող, դա կարող է անել քննիչը, դատախազը, դատարանը։

Հիմա մեզ պետք է այս պատերազմական հանցագործներին բերել արդարադատության դաշտ և առաջին արդարադատությունը պետք է իրականացվի Հայաստանում, Հայաստանում գտնվող պատերազմական հանցագործներին պատասխանատվության ենթարկելու միջոցով»,-ասաց Ղազարյանը։


Դիտել NKR, Politics, TOP, ԼՂ Հանրապետություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն