Գլխավոր » Politics, Regions, TOP, Լրահոս, Ռուսաստան

Հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում ԱՄՆ-ին և Եվրամիությանը ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի. ՌԴ ԱԳՆ

Փետրվար 8, 2024թ. 23:39

Մոսկվան հույս ունի, որ Երևանը կգիտակցի այն փաստը, որ հենց Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ամենահուսալի ճանապարհը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Գալուզինի կարծիքով՝ կարգավորման գործընթացում արտատարածաշրջանային խաղացողներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին և Եվրամիությանը, ներգրավելու ջանքերը հաջողության չեն հանգեցնի։ Արևմտյան խաղացողների գործունեությունն ուղղված է ոչ թե կարգավորմանը նպաստելուն, այլ Ռուսաստանին այս գործընթացից դուրս մղելուն, Հարավային Կովկասում ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը քանդելուն և, հետևաբար, Ռուսաստանի Դաշնության հարևանությամբ անկայունության ևս մեկ աջախ ստեղծելուն, նշել է Գալուզինը։

Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման մասին՝ նա նշել է, որ Ռուսաստանը Բաքվին և Երևանին առաջարկում է խորհրդատվական ծառայություններ, քանի որ միայն Մոսկվան ունի համապատասխան բացառիկ տեղագրական նյութեր։

«Ինչ վերաբերում է խաղաղության գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ապա Ռուսաստանը ակտիվորեն շարունակում է օգնել քննարկել հարցերի ամբողջ շրջանակը։ Մենք միշտ պատրաստ ենք մեր հարթակը տրամադրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների համար», – ասել է դիվանագետը։


Դիտել Politics, Regions, TOP, Լրահոս, Ռուսաստան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն