Ռազմաճակատի գիծը ՌԴ սահմաններից պետք է անվտանգ հեռավորության վրա լինի. Վլադիմիր Պուտին
Հունվար 31, 2024թ. 23:50
«Ռազմաճակատի գիծը պետք է այնքան հեռացվի Ռուսաստանի սահմաններից, որ մեր երկրի տարածքն այլևս անվտանգ լինի», – այսօր ՌԴ նախագահական ընտրություններում իր վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հաշվի առնելով առաջին հերթին արտասահմանյան արտադրության այն հեռահար զինատեսակների առկայությունը, որոնցով ուկրաինական իշխանությունները գնդակոծում են խաղաղ բնակավայրերը, ռազմաճակատի գիծը այնպիսի հեռավորության վրա պետք է լինի, որ ապահովի նրանց անվտանգությունը», – հայտարարել է Ռուսաստանի նախագահը։