Գլխավոր » Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը 2024-ի սկզբին

Դեկտեմբեր 17, 2023թ. 17:31

Ադրբեջանի և Իրանի միջև Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը կսկսվի հաջորդ ամիս։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն,, այս մասին հայտարարել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Շահրիյար Էֆենդիզադեն։

Փոխնախարարը նշեց, որ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախագիծը նախատեսվում է սկսել 2024 թվականի սկզբին, այսինքն՝ կես ամսից։

Շահրիյար Էֆենդիզադեն ընդգծել է, որ 162 կմ երկարությամբ այս երկաթուղային գիծը Իրանի համար հաջորդ տարվա ամենակարեւոր երկաթուղային նախագիծն է։

Ռեշտ-Աստարա երկաթգիծը Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքի մի մասն է, որը կմիացնի Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի երկաթուղիները։

Աստարա-Ռեշտ-Քազվին տրանսպորտային միջանցքն իր հերթին Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մաս է կազմում, որը կմիավորի Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի տրանսպորտային հաղորդակցությունները։


Դիտել Ադրբեջան, Իրան, Լրահոս, Տարածաշրջան բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն