Գլխավոր » Society, TOP, Լրահոս

Լռության գույնը

Դեկտեմբեր 7, 2023թ. 18:34

Բնությունը շռայլ էր եղել քո հանդեպ՝ ներդաշնակորեն շաղախելով մարմնավոր անցողիկն ու մնայուն հոգեղենը, ասպետ տղամարդուն և մարդ արվեստագետին: Բնությունը՝ նախանձելիորեն շռայլ, դու՝ շռայլորեն անփույթ քեզ տրված բացառիկ շնորհի հանդեպ: Ողջ կյանքդ բաշխում-նվիրումի անափսոս ընթացք էր, նույնքան ինքնաբուխ ու բնական, որքան կտավներիդ ծնունդը: Ի՜նչ ազնվական «թեթևությամբ» էիր բաժանվում նրանցից, հոգեպես գոհանալով, որ սիրելի մարդկանց օջախներում են բերկրալից խնդություն դառնալու անգին «զավակներդ»:


Քո հոգու գույներն այսօր մեզ հետ են, գեղանկարիչ Նիկոլայ Մանուկյան:
Վաղն էլ են մեզ հետ լինելու, մեր ՆԻԿՕ:
Լինելու են միշտ՝ ոգեղենությամբ լցնելով այն մեծ լռությունը, որ գոյացավ քո երկրային բացակայությունից հետո: Հիշողությամբ գունավորելով գալիք օրերն այն, որոնց մեջ մշտապես ներկա ես լինելու քո երկնային հեռվից:

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ


Դիտել Society, TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն