Գլխավոր » NKR, Politics, Ադրբեջան, Արցախ 24, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս

ՄԱԿ-ի միջազգային դատարանի երեսպաշտ որոշումը արցախահայության վերաբերյալ

Նոյեմբեր 18, 2023թ. 22:05

2023թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը:

Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց (Արցախի Հանրապետությունից բռնագաղթած հայության – Ս. Հ.-Ջ.), և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։»:

Մեջբերումից պարզվում է, որ արդարադատության միջազգային դատարանը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքը համարում է Ադրբեջանի մաս: Ամենևին էլ պատահական չէ, որ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի, այսպես կոչված, արտաքին գործերի նախարարությունը ողջունել է հիշյալ որոշումը:

Հարկ է նշել, որ արդարադատության միջազգային դատարանը, այդպիսով, ադրբեջանաարցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշ վերաբերմունք: Ավելին, միջազգային դատարանը արցախահայությանն, ըստ էության, առաջարկում է կամավոր ենթարկվել ցեղասպանության:

Հաշվի առնելով կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) ցեղասպան վարքագծի ապացուցված դրսևորումներն արցախահայության նկատմամբ թե՛ նախախորհրդային, թե՛ խորհրդային և թե՛ հետխորհրդային շրջանում՝ կարող ենք պնդել, որ արցախահայության և կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) համատեղ գոյակցությունն, առնվազն տեսանելի ապագայում, անհնարին է:

Հետևաբար, արցախահայության անվտանգ, կայուն և երաշխավորված կյանքն Արցախի Հանրապետությունում վերականգնելու և դրա հետագա բնականոն շարունակականությունն ապահովելու նպատակով միջազգային հանրությունը պետք է ճանաչի միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ Արցախի Հանրապետության անկախությունը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ


Դիտել NKR, Politics, Ադրբեջան, Արցախ 24, Իրավական փաստաթղթեր, ԼՂ Հանրապետություն, ԼՂՀ փաստեր, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն