Գլխավոր » NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն

Արդարադատության միջազգային դատարանն ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշտ վերաբերմունք․ Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 20, 2023թ. 00:25

2023 թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը:

Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու գրանցամատյանները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց (Արցախի Հանրապետությունից բռնագաղթած հայության – Ս. Հ.-Ջ.), և հավուր պատշաճի ու հարգանքով վերաբերել դրանց, և հիմք ընդունել այդ փաստաթղթերն իր օրենսդրական ու վարչական պրակտիկայում։»:

Մեջբերումից պարզվում է, որ արդարադատության միջազգային դատարանը օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության օկուպացված տարածքը համարում է Ադրբեջանի մաս: Ամենևին էլ պատահական չէ, որ օկուպանտ և ցեղասպան Ադրբեջանի, այսպես կոչված, արտաքին գործերի նախարարությունը ողջունել է հիշյալ որոշումը: Հարկ է նշել, որ արդարադատության միջազգային դատարանը, այդպիսով, ադրբեջանա-արցախյան հակամարտության վերաբերյալ դրսևորել է խտրական, կանխակալ և երեսպաշտ վերաբերմունք: Ավելին, միջազգային դատարանը արցախահայությանն, ըստ էության, առաջարկում է կամավոր ենթարկվել ցեղասպանության:

 Հաշվի առնելով կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) ցեղասպան վարքագծի ապացուցված դրսևորումներն արցախահայության նկատմամբ թե՛ նախախորհրդային, թե՛ խորհրդային և թե՛ հետխորհրդային շրջանում՝ կարող ենք պնդել, որ արցախահայության և կովկասյան թաթարների (ադրբեջանցիների) համատեղ գոյակցությունն, առնվազն տեսանելի ապագայում, անհնարին է:

 Հետևաբար, արցախահայության անվտանգ, կայուն և երաշխավորված կյանքն Արցախի Հանրապետությունում վերականգնելու և դրա հետագա բնականոն շարունակականությունն ապահովելու նպատակով միջազգային հանրությունը պետք է ճանաչի միջազգային և ԽՍՀՄ իրավական ակտերի համաձայն Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացման փաստը, այն է՝ Արցախի Հանրապետության անկախությունը:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

 


Դիտել NKR, Politics, TOP, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն