Գլխավոր » TOP, Լրահոս

Այս քրգործը սկզբից մինչեւ վերջ քաղաքական հետապնդում է Մանվել Գրիգորյանի նկատմամբ, արցախյան պատերազմում ԵԿՄ-ն՝ Մանվել Գրիգորյանի գլխավորությամբ, հաղթեց ազերիներին, երևի դա դուր չեկավ ներկայիս իշխանություններին

Նոյեմբեր 16, 2023թ. 23:49

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ այսօր շարունակվեց ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Հայաստանի Նետաձգության ազգային ֆեդերացիայի նախագահ Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը։ Դատաքննությունը մտել է դատական վիճաբանությունների փուլ:

Դատարանն այսօր լսեց Նազիկ Ամիրյանի ճառը: Նազիկ Ամիրյանը նկատեց, որ չի հարցաքննվել այս գործով եռասերունդ ռազմաուսումնական ճամբարի պետ Նարեկ Գասպարյանը, իսկ եթե հարցաքննվեր, ապա նա կարող էր յուրացված շտապ օգնության մեքենաների՝ երկու տարի ճամբարում շահագործվելու փաստը ներկայացներ, ինչպես նաեւ ՊՆ-ից ստացված սննդամթերքի ծախսերի օրական տվյալները, ՊՆ-ից ստացված գույքի գտնվելու վայրը, սպասքի, խոհանոցային գույքի տեղադրման վայրերը: Քրեական գործով հիմնավորված է, որ ավտոկայանատեղիում հայտնաբերված մեքենայի մեջի պահածոները տարվել են ԵԿՄ պահեստից: Նազիկ Ամիրյանի խոսքով՝ ինչ կարիք կար ԵԿՄ պահեստում եղած գույքը ինչ-որ մեկից թաքցնել, եթե այն ձեւակերպված էր ու գտնվում էր պահեստում.

«Դա ապացուցում է այն հանգամանքը, որ դա յուրացում չի կարող լինել: Այդ ապրանքը պետք է տեղափոխվեր Ծովինարի եռասերունդ ռազմաուսումնական ճամբար, այն հանգամանքը, որ ճամբարի պահեստում մթերք է եղել,այդ թվում նաեւ պահածո, այն նախատեսված էր ճամբարում եղած երեխաների ուտելիքի չափաբաժնի համալրումն ապահովելու համար: Միտումնավոր ճշմարտությունը թաքցնելու համար մեղադրական կողմը չի դատակոչել այս փաստով գլխավոր վկա Վաչիկ Հովսեփյանին, որի տված ցուցմունքի եւ իմ տված ցուցմունքի տարբերությունը նույն փաստի վերաբերյալ տարբերվում էր միայն Ծովինարի ճամբար բառով: Եթե խորացված քննություն լիներ, այդ հանգամանքը կպարզվեր:

Եթե նախաքննական մարմինը ԵԿՄ-ի Արշակունյաց հասցեի պահեստներին հարցադրումներ աներ,թե ինչպես են մուտքագրվում ապրանքները, այն համեմատեր փաստաթղթերի հետ ու համադրեր Էջմիածնում հայտնաբերված սննդի եւ ճամբարում հայտնաբերված սննդի հետ ու հարցադրում արվեր, թե որտեղ են գտնվում պահեստ մուտքագրված ապրանքները, ապա հարցաքննվող վկաները , որոնք նյութական գծով պատասխանատուներ էին, փաստելու էին այդ երկու պահեստների առկայությունը կամ ընդունելու էին, որ իրենց կողմից կատարվել է յուրացում:


Դիտել TOP, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն