Գլխավոր » Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն

Երբ Արևմուտքը կհասնի իր գերնպատակին` կմոռանա Հայաստանի ինքնիշխանության ու հայերի անվտանգության մասին

Նոյեմբեր 16, 2023թ. 01:35

Արևմուտքը շատ անկեղծ է, պարզ ասում է, որ իր նպատակը ռուսներին տարածաշրջանից հեռացնելն է:

Ու դրա համար ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան օգտագործում են Հայաստանի իշխանությանը: Այսինքն, քպ-ն այն գործիքն է, որի միջոցով Արևմուտքը լուծում է իր քաղաքական հարցերը Հարավային Կովկասում, և ուզում հասնել իր գերնպատակին:

Իսկ երբ կհասնի իր գերնպատակին, դրանից հետո` կմոռանա Հայաստանի ինքնիշխանության ու հայերի անվտանգության մասին, ինչից այսօր ամեն օր հայտարարություններ են հնչում եվրոպական մայրաքաղաքաներից …

Կմոռանա այնպես, ինչպես մոռացավ Ֆրանսիան մեկ դար առաջ` 1920-ին, երբ հանձնեց Կիլիկիան թուրքերին` պատճառ դառնալով հայերի երկրորդ ցեղասպանության…

Արմինե Սիմոնյան, լրագրող


Դիտել Politics, TOP, Լրահոս, Քաղաքականություն բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն