Գլխավոր » Լրահոս

Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոցը վերացնելու մասին պաշտպանական կողմի միջնորդությունը մերժվեց

Նոյեմբեր 16, 2023թ. 00:58

Անազատության մեջ գտնվող գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի պաշտպանական կողմը այսօր առաջին ատյանի դատարանում գեներալ-մայորի խափանման միջոց կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց:

Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսի 7-ից բանավոր ընթացակարգով Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը ՝դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ , որոշեց Գրիգորի Խաչատուրովի վերաբերյալ վարույթը կասեցնել: Նախագահող դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր էր տեսել և դիմել Սահմանադրական դատարան, որը, սակայն վարույթ չընդունեց Վերաքննիչ դատարանի որոշումը: Նախագահող դատավոր Մարաբյանը որոշման մեջ գրել էր, որ առերեւույթ մեղադրանքը չի պարունակում փողերի լվացման հատկանիշներ:

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ այլ հանցագործության հատկանիշներ հնարավոր է պարունակում է, բայց ոչ փողերի լվացման հատկանիշներ: «Ու քանի որ այդ հարցի քննարկումը հիմնականում առաջին ատյանի դատարանին է վերապահված, թե ինչ հանցագործության հատկանիշներ կան, դրա համար մենք բերեցինք առաջին ատյանի դատարան, դրա հիման վրա, դատարանին ներկայացրինք խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդություն:


Դիտել Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն