Գլխավոր » NKR, Ադրբեջան, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը

Ադրբեջանցի պատգամավորը մտածում է՝ հայերից «ում թույլ տան մնալ Ղարաբաղում»

Օգոստոս 22, 2023թ. 01:21

Հայատյաց հայտարարությունների շարքում աչքի է ընկել ադրբեջանցի պատգամավոր Հիքմեթ Բաբաօղլուն։ APA-ի հարցազրույցում «ադրբեջանցի ժողովրդի ընտրյալը» խորհրդածել է այն մասին, թե «հայերից ում թույլ կտան մնալ Ղարաբաղում»։

Սկզբում պատգամավորը մտովի «վտարել» է ռուսական անձնագրեր ունեցող քաղաքացիներին, հետո՝ «եկածներին», եւ վերջում պարզապես խոստովանել է, որ «որոշումն այն մասին, թե ով իրավունք կունենա մնալ եւ ապրել Ղարաբաղում, կընդունվի Ադրբեջանի օրենքներին համապատասխան»։ Նրա խոսքով՝ «նախնական պայմաններն այն են, որ առաջին հերթին նման շանս կարող են ունենալ այն հայերը, որոնք չեն խախտել Ադրբեջանի օրենքները։ Բայց ժամանակը գնում է, եւ այդ գործընթացը պետք է ավարտվի մինչեւ տարեվերջ»։

Ինչ վերաբերում է Ռուբեն Վարդանյանին, ապա, պատգամավորի խոսքով, «նրա ճակատագիրը կորոշվի ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից համապապատսխան կարգով»։ 


Դիտել NKR, Ադրբեջան, Արցախ 24, ԼՂ Հանրապետություն, Լրահոս, Ով է թուրքը բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն