Գլխավոր » Culture-Hogevor, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս

Ողջ ազգին եք տանում՝ մատաղացու…. Ես՝ հայ բանաստեղծս, չե՛մ ներում ձեզ

Օգոստոս 7, 2023թ. 13:48

ԽԱՐԱՆ


Կուլ գնացիք անդեմ, հանձնվեցիք, տղե՛րք,
ՈՒ ծախվեցիք էժան պոռնիկի պես,
Թե բյուր ձեր մեղքերը հատիկ-հատիկ թվեք,
Ծնկեք ազգի առաջ՝ զղջում որպես-
Ես՝ հայ բանաստեղծս, չե՛մ ներում ձեզ։

Ծարավ վամպիրի պես ժանիքներդ խրած
Չքնաղ պարանոցին ծաղկուն հայրենիքիս,
Ժողովրդի կյանքը կայքին գրավ դրած,
Փայլուն փաթաթաններ՝ ցավոտ վերքիս,
Իմ արցունքն ու վիշտն եք պարզում ինձ տոն որպես-
Ես՝ հայ բանաստեղծս, չե՛մ ներում ձեզ։

Անասնական բոլոր բնազդներին գերի,
Պալատական կապով տրված լափի՛ն,
Քոչվորի պես անտու՛ն, անսե՛ր, անհայրենի՛ք,
Դրախտավայրն Հայոց սարքած արնոտ բագի՛ն,
Ողջ ազգին եք տանում՝ մատաղացու որպես-
Ես՝ հայ բանաստեղծս, չե՛մ ներում ձեզ։

Փուչ կրքերին տրված ձեր թուլամորթ վարքի՛ն,
Ձեր ոսկեթույն կայքի՛ն, սին փառքի՛ն ձեր,
Պալատների՛ն՝ գամված անարգանքի պատին,
Եվ անհագուրդ հոգուն ձեր խառնացեղ՝
Սև խարանն եմ գամում՝ դավաճանի՛ն որպես-
Թու՛ ձեր կերած կաթին, չե՛մ ներում ձեզ։

Խաչիկ Մանուկյան

բանաստեղծ


Դիտել Culture-Hogevor, Ազգային գաղափարախոսություն, Լրահոս բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն