Գլխավոր » Ազգային գաղափարախոսություն, Ազգային պետական գործիչներ, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական

Անդրանիկ Օզանյան. անպարտելի հայ զորավարը

Փետրվար 25, 2015թ. 16:14

Հայոց պատմության էջերը հարուստ են բացառիկ իրադարձություներով և հերոսական դեմքերով, յուրաքանչյուրիս պարտքն է գնահատել մեր երևելի անցյալը, մեր վեհ նախնիներին, նրանց վարքը ճանաչել և դասեր քաղել:

Անդրանիկ Թորոսի Օզանյանը, որը հայտնի է նաև Անդրանիկ Փաշա ու Զորավար Անդրանիկ անուններով, ծնվել է 1865 թվականին Շապին Գարահիսարում:

Նախնական կրթությունը ստանցել է Մուշեղյան վարժարանում, այն ավերտելուց մոտ մեկ տարի անց բանտարկվել է` տեղաբնակ հայերին ահաբեկող թուրք ժանդարմին ծեծելու համար: Պատանուն հաջողվում է փախչել բանտից, ապա անցնել Կ. Պոլիս, այստեղից էլ` Արևմտահայաստան:

Շուտով Անդրանիկը համալրում է ժողովրդի կողմից սիրված հայդուկ Աղբյուր Սերոբի ջոկատի շարքերը` կարճ ժամանակում դառնալով թուրքական զորքերի դեմ կռվող հայկական մի քանի զորախմբերի հրամանատար: 1902-1904թթ Անդրանիկի գլխավորությամբ հայ ջոկատները հաջող մարտեր են մղել թուրքական զորքերի դեմ Սասունում, Տարոնում ու Վասպուրականում:

Շուտով զորավարը մեկնում է եվրոպական երկրներ` տեղի հանրությանը արևմտահայերի ազգային-ազատագրական պայքարին հասու դարձնելու, ինչպես նաև պահանջվող զինամթերք մատակարարելու նպատակով: 1912թ Անդրանիկի կողմից զինվորագրած մեծ թվով հայ կամավորականները կազմավորում են ջոկատ, որն ընդգրկվում է բուլղարական բանակի կազմում:

Բացի այդ, ձևավորելով առաջին հայկական կամավորական գունդը` Անդրանիկը ղեկավարում է թուրքական բանակի դեմ մղված կռիվները, որոնց արդյունքում զորավարը պարգևատրվում է Գևորգյան 4-րդ կարգի շքանշանով և բազում այլ մեդալներով:

Անդրանիկի ռազմական հմտությունը վառ դրսևորում է գտնում առավելապես Դիլմանի նշանավոր ճակատամարտում, երբ թուրքական բանակի` կիսված և խուճապի մատնված երկու թևերը սկսում են կրակել միմյանց վրա:

1918թ մայիսին Անդրանիկի դիվիզիան Վորոնցովկա ավանի մոտ կասեցնում է օսմանյան զորքի առաջխաղացումը դեպի Թիֆլիս, ապա մարտերը շարունակվում են Ղարաքիլիսայի ուղղությամբ: Հարկ է նշել, որ զորահրամանատարի դերը խիստ նշանակալից էր նաև Զանգեզուրի պաշտպանական մարտերում: Այնուհանդերձ, Անտանտի դաշնակիցների վարած քաղաքականության ու Հայաստանի ղեկավարության որոշ ներկայացուցիչների հետ լուրջ հակասություններ ունենալով` Անդրանիկը 1922 թ հեռանում է Հայաստանից:

Զորավարը մահացել է 1927 թ օգոստոսի 31-ին` օտար ափերում` ԱՄՆ ֆրեզնո քաղաքում: 1928 թ նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ, 2000 թվականին` Հայաստան Այժմ հանգչում է Երևանի Եռաբլուր պանթեոնում:


Դիտել Ազգային գաղափարախոսություն, Ազգային պետական գործիչներ, Արևմտյան Հայաստան, Լրահոս, Հասարակություն, Վերլուծական բաժնի բոլոր նյութերը



Digg this!Add to del.icio.us!Stumble this!Add to Techorati!Share on Facebook!Seed Newsvine!Reddit!Add to Yahoo!

Մեկնաբանությունները թույլատրված չեն