Համախմբում` մեր ազգային ինքնության, ընտանիքների, հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված գենդերային հարձակումը կասեցնելու համար
Թեքեյան կենտրոնում այսօր «Հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված սպառնալիքները, դրանց դիմագրավելու ձևերը և միջոցները» թեմայով կազմակերպված «Հանուն ընտանիքի» համաժողովի մասնակիցները հավանություն տվեցին «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի հռչակագրի նախագծին: Ստորև ներկայացնում ենք հռչակագրի նախագիծը.
«Մենք «ՀԱՆՈՒՆ ԸՆՏԱՆԻՔԻ հոգևոր-ազգային արժեհամակարգի պաշտպանության համահայկական դաշինք»-ի ստեղծման նախաձեռնողներն ենք՝ հանուն ընտանիքի և հոգևոր-ազգային արժեքների վերականգման և պաշտպանության:
Մենք՝ քույրեր ու եղբայրներ, զավակներ ու թոռներ, հայրեր ու մայրեր, համախմբվել ենք մեր ազգային ինքնությունը, մեր ընտանիքների և հոգևոր-ազգային արժեհամակարգի դեմ ուղղված տեղական և միջազգային կառույցների և անհատների կողմից իրականացվող «գենդերային» հարձակումը կասեցնելու նպատակով:
Մենք միավորվել ենք ՀԱՆՈՒՆ հայ ազգային նկարագրի, ընտանեկան, ազգային արժեհամակարգի վերականգման ու պահպանման, ՀԱՆՈՒՆ ավանդական ընտանիքներում մեր երեխաների դաստիարակության իրավունքի:
Այս պայքարում մենք առաջնորդվելու ենք ճշմարտությամբ, հավատով ու սիրով՝ առ Աստված և առ Հայրենիք:
ՄԵՐ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ԵՆ.
1. Իրավական դաշտում՝
• Հետամուտ լինել «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ թիվ 57 օրենքում փոփոխությունների իրականացմանը:
• Առաջարկել ՀՀ Կառավարությանը և ՀՀ Ազգային ժողովին` հանդես գալու երեխաների շրջանում նույնասեռական քարոզչությունն արգելող օրենսդրական նախաձեռնությամբ՝ «Երեխաներին, նրանց առողջությանը, լիարժեք ու ներդաշնակ զարգացմանը սպառնացող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» ՀՀ օրենքի ընդունման նպատակով:
• Կանխել յուվենալ արդարադության մայր օրենքի`«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի ընդունումը, որի իրական նպատակն է ընտանիքի ավանդական հիմքերի խարխլումը, ամուսնալուծությունների քանակի ավելացումը, երեխաներին ընտանիքներից ապաստարաններին հանձնելը, նրանց սեռական շահագործումը և միասեռական ընտանիքիների կողմից այդ երեխաների որդեգրումը:
• Մշակել և Հայաստանի օրենսդիր մարմնին ներկայացնել բազմազավակ ընտանիքներին պետական և հասարակական լիարժեք աջակցության նպատակով օրենքների փաթեթ և կատարել փոփոխություններ գործող իրավական այլ ակտերում:
• Կանխարգելել «Խտրականության դեմ» օրենքի նախագծի օրենսդրական նախաձեռնությունը, քանզի սույն օրենքը օրենսդրորեն ամրագրում է նաև տարբեր սեռական կողմնորոշում և գենդերային ինքնություն ունեցող անձանց իրավունքերը սոցիալական բոլոր ոլորտներում:
• Առաջարկել ՀՀ Կառավարությանը հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ (համապատասխան փոփոխություններ կատարելով նաև համապատասխան իրավական ակտերում), համաձայն որի մանկապղծության մեջ մեղադրվող և դատապարտվող անձանց նկատմամբ կսահմանվի պատժի առավելագույն չափը:
• Մշակել և օրենսդրորեն ամրագրել «Աբորտների արգելման մասին ՀՀ օրենքը» և սույն իրողությունը ամրագրել ՀՀ Սահմանադրության մեջ:
• Մշակել և օրենսդրորեն ամրագրել հեռուստահաղորդումների չափորոշիչների գնահատման նոր սանդղակ և հեռուստահաղորդումների վարկանիշների որոշման իրավասությունը տալ ՀՀ Կառավարությանն առընթեր համապատասխան կառույցին:
2. Քարոզչական դաշտում՝
• Նպաստել ընտանիքների ձևավորմանը, կայացմանը և ամրությանը նպաստող անհրաժեշտ հոգևոր արժեքների և գիտելիքների տարածմանը սեմինարների, դասախոսությունների, հրապարակումների և հասարակական գործունեության այլ տեսակների միջոցով:
• Բացահայտել և գաղափարական պայքար ծավալել բոլոր այն կազմակերպությունների և անհատների դեմ, որոնք նպատակ են հետապնդում Հայաստանում իրականացնել գենդերային այլասերող գաղափարախոսությամբ նույնասեռականության քարոզչություն, ընտանեկան բռնության դեմ պայքարի պատրվակով փորձում են ամրագրել յուվենալ արդարադատությունը՝ ծնողներից խլելով իրենց երեխաներին, որոնք հետագայում կարող են որդեգրվել արտերկրում միասեռական ընտանիքների կողմից և դառնալ սեռական շահագործման թիրախ:
• Նպաստել կրթական համակարգի իրական բարեփոխումներին, քանզի արդի կրթության որակն ու նպատակներն ամբողջապես ուղղված չեն հայ ժողովրդի պատմության, մշակույթի, հոգևոր-ազգային արժեքների և այլ հիմնարար բաղադրիչների մասին պատանիների և երիտասարդության մոտ ճշգրիտ պատկերացումների ստեղծմանը, հայրենանվեր դաստիարակությանը, աշակերտների և ուսանողների ամբողջական և ճշմարիտ աշխարհայացքի ձևավորմանը:
• Պահանջատեր լինել, որպեսզի ԶԼՄ-ները նպաստեն հայ ազգի հոգևոր դաստիարակությանը, լինեն կրողն ու տարածողը հայ մշակույթի, հոգևոր և ազգային արժեհամակարգի:
Հանուն վերոնշյալ նպատակների իրականացման՝
– Համադրել ընտանեկան, հոգևոր-ազգային արժեքների պահպանմամբ և պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների և անհատների ջանքերը:
– Ստեղծել մասնագիտական մշտական գործող հանձնաժողովներ:
– Համագործակցել ընտանեկան և ազգային արժեքների պահպանմամբ և պաշտպանությամբ հանդես եկող միջազգային կազմակերպությունների հետ:
– Մեկտեղել ջանքերը այլ երկրների ընտանեկան և ավանդական արժեքների պահպանմամբ և պաշտպանությամբ հանդես եկող կազմակերպությունների և անհատների հետ:
Ժողովրդավարության և ազատության քարոզչությամբ հանդես եկող որոշ կազմակերպությունների և անհատների իրական նպատակը մեր ազգային և հոգևոր արժեհամակարգի խարխլումն ու կործանումն է:
Համազգային պարսավանք ու մերժողականություն պետք է դրսևորվի գենդերային քարոզչության և գենդերային հավասարությունների, միասեռական ամուսնությունների, մանկապիղծների բռնությունների, ընտանեկան պլանավորման, յուվենալ արդարադատության, շուրջօրյա ընտանեկան բռնություն քարոզող զանգվածային լրատվամիջոցների, Հայաստանում այլասերում տարածող և դրանք պաշտպանող անձանց ու կազմակերպությունների, հայությանը խորթ և անընդունելի միջազգային նորմերի պաշտպանների նկատմամբ:
ԴԱՇԻՆՔԸ մտադիր է քողազերծել Հայաստանում գենդերային այլասերման տարածմանը աջակցող ԲՈԼՈՐ պատվիրատուներին, հովանավորներին ու քարոզիչներին՝ վերջիններիս մասին ամենայն մանրամասնությամբ և հավուր պատշաճի իրազեկելով հանրությանը:
Հավատարիմ մնալով մեր ազգային-հոգևոր արժեքներին՝ կոչ ենք անում ձեզ ևս կանգնել մեր կողքին՝ հանուն առողջ հասարակության կարևորագույն բաղադրիչի՝ սիրո հիմքի վրա ստեղծված ընտանիքի պահպանման և պաշտպանության: