9 Դեկտեմբեր 2023

Դեկտեմբեր 9, 2023թ. 15:41

Սոս Մուշեղի Ղուկասյան (1999-2023). Արցախի ՊԲ ավագ լեյտենանտ: Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։ ՊԲ-ում ծառայել է 2020-ից, մասնակցել 44-օրյա պատերազմին, ծանր վիրավորվել: Արժանացել է ՀՀ արիության մեդալի: Զոհվել է սեպտեմբերի 19-ին Ամարասի մատույցներում՝ փրկելով իր 5 մարտական ընկերների կյանքը: Փա´ռք հերոսին.


Դեկտեմբեր 9, 2023թ. 14:59

Այսօր 15:00-ին ես կրկին լինելու են Մաշտոցի պուրակում Զանգ / Zang շարժման հավաքին։ Ես գիտեմ Ալիևի ծավալապաշտապան նպատակների մասին ու գիտեմ, որ Փաշինյանի թուլամորթությունը, պայքարի ու դիմադրության անկարողությունը մեզ համար դարձել է իրական սպառնալիք։ Մնացածը ինձ համար հեքիաթների ժանրից են։ Իմանալ հակառակորդի պլանները ու ոչինչ չանել դրանք խափանելու համար, մեղմ ասած՝ նորմալ չի։ Հնարավոր վտանգավոր […]


Դեկտեմբեր 9, 2023թ. 13:14

Азербайджанская пропаганда с каждым днем захватывает все больше территорий суверенной Армении. В «соседнем» сегменте сети интернет буквально на днях появилась очередная картинка, на которой радостный азербайджанский народ въезжает в «родной Иреван», размахивая своими триколорами и направляясь к «древней азербайджанской» мечети.  РИСУНОК ПРИМЕЧАТЕЛЕН НЕ ТОЛЬКО ТЕМ, ЧТО СТОЛИЦА АРМЕНИИ ЕРЕВАН ОБОЗНАЧЕНА ТОПОНИМОМ, разработанным в недрах нефтяного […]


Դեկտեմբեր 9, 2023թ. 02:27

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 8-ին Հունաստանից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հարցուպատասխանի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ռազմական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս թափ առնող համագործակցությանը:«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ […]


Դեկտեմբեր 9, 2023թ. 02:24

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իրէջում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի համատեղ հայտարարությանը՝ գրելով. «● ուրախալի և ողջունելի է 32 հայ ռազմագերիների վերադարձի փաստը, ● խրախուսելի են քայլերը, որոնք կարող են վստահության միջավայր ձևավորել Հայաստանի և Ադրբեջանի միջև, ● մտահոգիչ է, որ գերիների (ձերբակալվածների) վերադարձը տեղի չի ունեցել «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով, ինչը գործընթացը վերածում […]


Դեկտեմբեր 9, 2023թ. 01:30

Լուսանկարում գեներալ Բարսեղովի տուն- թանգարանն է` Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Բռնի տեղահանությունն այն թողեց անտեր` Ադրբեջանի քմահաճույքին։ Խորհրդային Միության մեկ այլ հերոս` Մարշալ Խանփերյանցի տուն թանգարանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կողոպտվել է դեռ 2020 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:


Դեկտեմբեր 9, 2023թ. 01:21

Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Սա բացահայտ ցեղասպանական գործողություն է, որը իրականացվում է պետական մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of Hayk պաշտոնական էջը։