6 Դեկտեմբեր 2023

Դեկտեմբեր 6, 2023թ. 23:26

Մինչ հայերը զբաղված են Արցախի կորստով և փորձում են հաղթահարել դրա ողբերգական հետ​ևանքները, Ադրբեջանը բազմացնում է իր պահանջները՝ մեկնարկելով քարոզարշավ՝ պնդելով, որ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը իբրև թե «Արևմտյան Ադրբեջան» է: Աշխարհում ոչ մի խելամիտ մարդ լրջորեն չի ընդունի այս խոշոր սուտը, այն պարզ պատճառով, որ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը մեկ դար առաջ, մինչդեռ Հայաստանը […]


Դեկտեմբեր 6, 2023թ. 00:58

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ելույթ է ունեցել ԵՄ-ՀԿ-ներ Մարդու իրավունքների 25-րդ ֆորումում, որի ժամանակ անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության բռնի տեղահանմանը, փոխանցում է 1lurer-ը: «Աշխարհում այնքան շատ են հակամարտությունները: Ժամանակի դժվարությունները, որոնցում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն մեզ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Որովհետև […]


Դեկտեմբեր 6, 2023թ. 00:55

Հնդկաստանը շարունակելու է համագործակցությունը Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ «Երբ պաշտպանության ոլորտում համագործակցում ենք որեւէ երկրի հետ, դա միայն տեխնիկական համագործակցություն չէ, այլ նաեւ կարողությունների զարգացում։ Այսպիսով, մենք շարունակելու ենք այդ համագործակցությունը», ասաց դեսպանը։


Դեկտեմբեր 6, 2023թ. 00:54

Իրանը եւ Հնդկաստանը սերտորեն համագործակցում են Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում, մենք պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի շրջանակում եւ հասկանալ, թե ինչ շահ կարող է այն բերել երկրին։ Այս մասին «Նոր տարածաշրջանային իրողություններ» եւ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսում դեկտեմբերի 5-ին ասել է Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։ Նրա խոսքով՝  Ասիայի ուղղությամբ […]