17 Նոյեմբեր 2023

Նոյեմբեր 17, 2023թ. 23:27

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նոյեմբերի 11-ին, ծանուցագիր էր ստացել  քննիչ Ա․ Խաչատրյանից, հայտարարում է, որ  հրաժարվում  է քննիչի  հարցերին պատասխանելուց։ Նա Facebook-ի իր էջում գրել է. « «ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։ Ծանուցագրում գրված է․ «facbook.com» […]


Նոյեմբեր 17, 2023թ. 19:57

Քիչ առաջ Հաագայի դատարանը բավարարեց ՀՀ-ի դիմումը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը որոշեց միջանկյալ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին ներկայացնել հաշվետվություն։ Դատարանի նախագահն ընթերցեց վճռի հատվածը, որում մասնավորապես նշված է․ «Նույնիսկ հաշվի առնելով Ադրբեջանի ներկայացուցչի՝ հոկտեմբերի 12-ին ստանձնած պարտավորությունները, կարծում է, որ անշրջելի վնաս կարող է պատճառվել հայերի իրավունքներին և առկա է հրատապություն, […]