Վազգեն Մանուկյանի մեկնաբանությունը ankakh.com-ին. – Պարոն Մանուկյան, օրերս պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ Ազգային կոմիտեի կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ՝ Արման Թաթոյանի գլխավորությամբ, և եղել է պայման, որ կաթողիկոսներն ու նախկին նախագահները հրապարակային աջակցություն հայտնեն այդ գաղափարին, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանից բացասական արձագանք են ստացել, և գաղափարը չի իրագործվել։ Արման Թաթոյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը հերքեցին […]
6 Նոյեմբեր 2023


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը որոշել է առաջադրվել 2024 թ․ մարտին կայանալիք նախագահական ընտրություններում, քանի որ կարծում է, որ պետք է Ռուսաստանն առաջնորդի այս բարդ ժամանակաշրջանում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վեց աղբյուրների։ Աղբյուրները, որոնք խոսել են չբացահայտվելու պայմանով, հայտնել են, որ Պուտինի խորհրդականները պատրաստվում են ընտրարշավի։ Հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինը երկիրը կղեկավարի մինչև […]

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն և հարցաքննվել։ «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ԱԱԾ մամուլի կենտրոնից։ ԱԺԲ-ի մամուլի ծառայությունը իր հերթին հայտնել է, որ Սէֆիլյանը հարցաքննության հրավիրվել ահաբեկչության նախապատրաստման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում, որի վերաբերյալ վերջերս ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել։ ԱԱԾ-ն տարածած հայտարարության համաձայն՝ հայտարարություն ՀՀ […]

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսաթոշակի կամ նպաստի իրավունքը Հայաստանի Հանրապետությունում իրացնելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել օրենսդրական փոփոխություններ, որոնցով կհստակեցվեն կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի իրացման (օրինակ՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, ստաժի հաշվարկման և այլն) ընթացակարգերը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածած հաղորդագրությունից, անհրաժեշտ է փոփոխություններ կատարել նաև համապատասխան տեղեկատվական բազաները ձևավորելը […]

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կեսգիշերին ժամանել է Թուրքիա։ Բլինքենին և նրան ուղեկցող պատվիրակությանն Անկարա տեղափոխող ինքնաթիռն Էսենբողա օդանավակայանում վայրէջք է կատարել ժամը 23:58-ին: Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ օդանավակայանում Բլինքենին դիմավորել են Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքը, Արտաքին գործերի նախարարության Ամերիկայի դեպարտամենտի երկկողմ քաղաքական կապերի գծով գլխավոր տնօրեն, դեսպան Յապրաք Բալքանը, Անկարայի փոխնահանգապետ Նամըք Քեմալ Նազլին։ Ըստ […]
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանն է։
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանն է:
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն է։