Ցեղասպանություն

Փետրվար 9, 2015թ. 13:27

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին ամերիկյան աշխարհահռչակ Sistem Of A Down ռոք խումբը համերգային աննախադեպ ծրագրով ելույթ կունենա Երևանում: Խմբին հայաստանցիներս վաղուց էինք սպասում, սա նրանց առաջին այցն է լինելու հայրենիք ու պատահական չէ, որ նրանք ընտրել են խոհրդանշական տարեթիվը. սկզբնավորման օրվանից Sistem Of A Down-ի անդամներն իրենց արվեստով ծառայում են Հայոց ցեղասպանության […]


Փետրվար 8, 2015թ. 18:04

Հայաստանի և Արցախի Հանրապետությունների նախագահները Սփյուռքի խոշոր կազմակերպությունների ղեկավարների հետ միասին հանդես եկան համատեղ աննախադեպ հռչակագրով՝ հայտարարելով Թուրքիայից «իրավական պահանջների» համապարփակ թղթածրարի մշակման մասին՝ «անհատական, համայնքային և համազգային իրավունքները ու օրինական շահերը» վերականգնելու համար:


Փետրվար 8, 2015թ. 17:38

Անկարան Գալիպոլիի հակաքայլով պարզ դարձրեց Հայոց ցեղասպանության 100-ամյակի նշումների չեզոքացման միտող իր քաղաքականությունը: Գալիպոլիի 100-ամյակի նշման պաշտոնական հայտարարությունից հետո էր միայն, որ պաշտոնական Անկարան հստակեցրեց՝ չպիտի ընդունի Հայոց ցեղասպանության 100-ամյակի երեւանյան նշմանը ներկա լինելու ՀՀ նախագահի հրավերը: Մինչ այդ, փաստորեն Թուրքիայի նախագահի լռությունը՝ հրավերին չընդառաջելու հիմնավորման բացակայությունն էր: Հիմա, Գալիպոլի-Հայոց ցեղասպանություն կամ Անկարա-Երեւան նշումների մրցապայքարի […]


Փետրվար 6, 2015թ. 17:27

Օրերս Երևանում փակ ցուցադրությամբ ներկայացվեց գերմանաբնակ հայտնի թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի ՙՍպի՚ ֆիլմը, որը անդրադարձ է Հայոց ցեղասպանության թեմային: Կինոդրամայի նկարահանումները սկսվել են 2013 թ. մարտին և իրականացվել են Հորդանանում, Գերմանիայում, Կուբայում, Մալթայում: Պոդյուսերների թվում են հայազգի Ռուբեն Դիշդիշյանը և Արամ Մովսեսյանը: Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են նաև հայազգի դերասաններ, Արսինե Խանջյանը, Սիմոն Աբգարյանը, ֆրանսիաբնակ Արևիկ […]


Փետրվար 6, 2015թ. 00:26

Թուրքական արխիվների կողմից վերջերս հրապարակած փաստաթղթերը Թալեաթ փաշայի անձնական թղթերի հետ միասին ապացուցում են, որ նա իսկապես Հայոց ցեղասպանության «ճարտարապետն» էր: Ըստ արձանագրույթունների՝ նա էր հրամայել իրականացնել 1915-16թթ. Օսմանյան կայսրությունում հայերի տեղահանումը ու ուշադիր հետևել է նրանց իրականացմանը: Թալեաթին զեկուցում էին տեղահանման տարբեր փուլերի, ինչպես նաև հատուկ վերաբերմունքի արժանացածների ճակատագրերի մասին, գրում է Հորիզոն շաբաթաթերթը: […]


Փետրվար 5, 2015թ. 15:34

Հունվարի 31-ին Կալիֆորնիայի Նորթրիջ համալսարանի հայագիտության ամբիոնը Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողով է անցկացրել, որի հիմնական մասնակիցներն էին ավագ սերնդի ներկայացուցիչները, որոնցից շատերի բարեկամները վերապրել էին ցեղասպանությունը: «Հայոց ցեղասպանություն. Հաշվետվություն և պատասխանատվություն» գիտաժողովին ելույթ ունեցան բազմաթիվ բանախոսներ, որոնք ներկայացրին Հայոց ցեղսպանության տարիներին տեղի ունացած իրադարձությունների մասին իրենց գիտական աշխատաքները: Հիմնական 4 ուղղություններն էին լեզուն, ցեղասպանության կրթությունը, […]


Փետրվար 5, 2015թ. 03:05

Իր ֆեյսբուքյան էջում մտահոգիչ կանխատեսմամբ է հանդես գալիս գերմանաբնակ Արամ Մկրտչյանը: Ներկայացնում ենք ստորև. :


Փետրվար 5, 2015թ. 02:56

Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության համազգային հռչակագիրը 100-րդ տարելիցին ընդառաջ փաստաթուղթ է, ուղերձ՝ համայն մարդկությանը և կարևոր խոսք է մարդկության պատմության մեջ: Եվ այն պարունակում է բոլոր դրույթները, որոնք ապագայում ևս շարունակելու են լինել ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության միջազգային քաղաքական օրակարգում։


Փետրվար 5, 2015թ. 02:33

Հունվարի 29-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը» լայն արձագանք է ստացել ոչ միայն մեր երկրի ներքաղաքական կյանքում, այլեւ Սփյուռքի գաղթօջախներում։ Միանգամից նշենք, որ սա համապետական ու համազգային տարողությամբ ընդունված այն եզակի փաստաթղթերից է, որը մեզանում որեւէ լուրջ եւ «ճակատային» […]


Փետրվար 5, 2015թ. 02:28

Սրբադասման հռչակումը տեղի կունենա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին՝ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Բաց խորանի ներքո Վեհափառ հայրապետ Գարեգին Երկրորդը կաթողիկոսական կոնդակով կհռչակի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայեցակարգային գրասենյակի տնօրեն Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը համոզված է, որ այդ օրը արարողակարգին ժողովուրդը ներկա կգտնվի՝ «խոկումով, աղոթքով, վեհությամբ և հպարտությամբ»․ – «Նախ, […]