Փետրվարի 26-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսաք-Քելեչյանի «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած եզակի գորգին: Ադրբեջանն այստեղ էլ զերծ չմնաց սադրանքներից՝ հայտարարելով, թե, իբր, գորգը և նրա նախշերը «զուտ ադրբեջանական» են: Այդպես, ըստ ադրբեջանական լրատվական «Պիա.ազ» կայքի, Ղազիրի գորգն իբրև պատկանում է «Թավրիզի ադրբեջանական դպրոցին» և իբր […]
Ցեղասպանություն

Իտալիայի Սենատը կողմ է քվեարկել Հոլոքոստն ու այլ ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծին։ Այս մասին գրում է Asbarez-ը՝ վկայակոչելով The Local գործակալությանը։ Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 234 սենատոր, 8-ը ձեռնպահ են մնացել, եւս երեքը դեմ են քվեարկել։ Համաձայն նոր օրենքի՝ ցեղասպանության լրիվ կամ մասնակի ժխտման հիման վրա ռասայական խտրականության դրսեւորման, աջակցության եւ դրդման համար նախատեսված […]

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դատական հայց կներկայացնի Թուրքիայի դեմ Սիսի կաթողիկոսության հարցով: Այս մասին հայտնում է Horizon Weekly-ն: Դա տեղի կունենա երկու շաբաթվա ընթացքում, հայցով Արամ Ա-ն Թուրքիայի իշխանություններից կպահանջի վերադարձնել Կիլիկիայի Սիսի կաթողիկոսությունը: Գործում կներգրավվեն մարդու իրավունքների արտասահմանցի իրավաբաններ: Այս մասին Արամ Ա-ն հայտարարել է Անթիլիասում կաթողիկոսության կենտրոնական վարչության հանդիպմանը: Արամ Առաջինը […]

Այս շաբաթ Եվրախորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովը ընդունեց իր տարեկան զեկույցը «Մարդու իրավունքները և ժողովրդավարությունը աշխարհում» թեմայով: Զեկույցը պարունակում է Հայաստանին վերաբերող մի քանի պարբերություն: Հատկապես կարևոր է, որ ի թիվս այլ հարցերի, այն հստակ մոտեցում է ցուցաբերում ցեղասպանությունների և դրանց ժխտման նկատմամբ: «Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկած նոր հավելվածներից մի քանիսը վերաբերում են ցեղասպանություններին, ինչպես նաև […]

Թուրքական «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրենը խոսելով հայերի կողմից բանկի դեմ հարուցած դատական գործերի մասին՝ ասել է, թե բանկը շարունակելու է պայքարել փոխհատուցում չվճարելու համար: «Զիրաաթ» բանկի գործադիր տնօրեն Հուսեյին Այդընը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ում թուրքական բանկի դեմ հարուցված դատական գործերին: «Մեր բանկի դեմ երկու հայերի կողմից հարուցված դատական գործը, որով նրանք փոխհատուցում են […]

Հայկական սփյուռքը Հայոց ցեղասպանության և Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերում միշտ եղել է միասնական ու տարբեր տարիներին թուրքական իշխանությունները և թուրքական քարոզչամեքենան միշտ ցանկացել են սեպ խրել նրանց միջև և այդ ուղղությամբ նաև գործնական քայլեր են արել, սակայն նրանց բոլոր քայլերը դատապարտված են եղել անհաջողության: Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ […]

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական Հռչակագրի վերաբերյալ նախկին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի խոհերում առաջադրված մի քանի գործնական առաջարկների ու հարցադրումների կողքին, «կարմիր թելի» նման անցնում է մեր պետական ու ազգային քաղաքականությունը սահմանազատելու՝ Հայոց համազգային շարժման ծանոթ հիմնադրույթը, որը որքան էլ իրատեսական էր թվում առաջին հայացքից, այդպես էլ ժամանակի քննությունը չբռնեց Հայաստանի երրորդ Հանրապետության շուրջ երկու տասնամյակ տեւած […]
1915 թվականի Հայոց ցեղասպանության 100- ամյա տարելիցը ստիպում է մեկ անգամ ևս վերանայել սեփական ազգի հազարամյակների գոյի խորհուրդը և այլոց պատմական ամոթի անատոմիան, որ սնվել է միս ու արյունով: Արդյոք մեր ազգը ճիշտ է հասկացել այս աշխարհում գոյության գրված և չգրված օրենքները: Ինչու՝ արդար դատի պահանջ, այլ ոչ թե ՝ նպատակին հասածի պատմական ամոթի զգացում: […]

Վերջերս Ռազմիկ Դավոյանը խոսելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագի մասին ասաց, թե նման միասնականություն մեր ժողովուրդը դրսևորեց ղարաբաղյան շարժման ժամանակ, լավ կլիներ, որ այն ժամանակվա իշխանությունը ևս նման հռչակագիր ընդուներ, որպեսզի չջարդվեր, չկոտրվեր այդ միասնությունը: Չարվեց, ու կոտրվեց ամենաթանկ ձեռքբերումը: Սակայն այսօր մեր ժողովուրդին տրվել է միավորվելու երկրորդ առիթը՝ դա Հայոց ցեղասպանության 100 ամյակն […]

«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր Արա Պապյանը պնդում է, որ «Ցեղասպանության 100-րդ տարելիցի հռչակագրի» որոշ դրույթների վերաբերյալ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիտողությունները ընդդեմ տարածքային պահանջատիրության նպատակով են հրապարակվել: «Նպատակը մեկն էր՝ հանդես գալ տարածքային պահանջատիրության դեմ, որովհետեւ իր հիմնական միտքը դա էր: Իր ամբողջ ասածը դա էր՝ չի կարելի նման բան անել: Մնացած դիտողությունները գեղեցիկ փաթեթավորումն […]