Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը: Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, […]
Ցեղասպանություն
Թուրքագետ Արտակ Շաքարյանը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլու՝ Բաքվում արած այսօրվա հայտարարությունը Tert.am-ի հետ զրույցում որակեց իբրև դեռևս 1990-ական թվականներից որդեգրած ռազմավարության շարունակություն, այն է՝ հայ-թուրքական հարաբերությունների պայմանավորումը երրորդ երկրի խնդրով: «Դեռևս 1990-ականների սկզբներից Թուրքիան Ղարաբաղի խնդիրն էր առաջ բերում, իսկ Հայաստանը միշտ ասում էր՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չպետք է պայմանավորվեն որևէ երրորդ երկրի հետ: Հայաստանը երբեք […]

Թուրքագետ Լեւոն Հովսեփյանը փետրվարի 26-ին «Դեբատ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Դավութօղլուի կողմից շրջանառության մեջ դրված համատեղ ցավի գաղափարը տանում է դեպի ցեղասպանության հերքման, այսինքն՝ որպեսզի դա չտանի բուն ցեղասպանություն կատեգորիային: Թուրքիան ամեն կերպ խուսափում է հենց ցեղասպանության իրավական բաղադրիչից, եւ եթե մենք նայենք 1919 թվականի Օսմանյան տրիբունալների դատավարությունները, ինչո՞ւ հանկարծ Օսմանյան […]

Պաշտոնական տվյալներով այս վայրենի խրախճանքի օրերին դաժանաբար սպանվեցին 27 հայեր, խոշտանգվեցին, թալանվեցին հարյուրավորները: Կոտորածները նպատակ ունեին խոչընդոտել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորումը: Դրանք ոչ այլ ինչ էին, քան պատասխան Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության խաղաղ ցույցերի, որոնց պահանջն էր` իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:

Անդրանիկ Օզանյանի 150-ամյակի առթիվ Միր Արտուշի Ադամյանը ներկայացնում է հոր՝ Արտուշի , ավելի քան 60 տարվա վաղեմության հիշողություններից երկու պատառիկ, որոնք լավագույնս բնութագրում են Անդրանիկ Զորավարին: 24-ամյա վարսերցի Արտուշը գյուղից դուրս իր ապագայի փնտրտուքով շուտով հայտնվում է պատերազմի հորձանուտում և 1914թ. վերջին զինվորագրվում Կովկասյան Բանակի կազմում՝ Անդրանիկի հրամանատարությամբ գործող հայկական կամավորական ջոկատին ու մասնակցում Արևմտյան […]

Հայ Մշակութային “Արարատ” կազմակերպութեան”ՙԿոմիտաս”-ի սրբադաս անւամբ կոչւող դահլիճում կայացած՝ օտարերկրեայ դեսպանների ու ներկայացուցչութիւնների մասնակցութեամբ միջոցառումը, որտեղ հնչեցին կոմիտասեան խորախորհուրդ մեղեդի- ղօղանջները, յիրաւի ընդգրկում է ձեւով ու բովանդակութեամբ ծանրակշիռ լինելու հանգամանքը: Ծանրակշիռ, քանզի ճշտորոշւած թիրախը՝ Իրանում հաւատարմագրւած միջազգային դիւանագիտական ներկայացուցիչներին՝ դեսպաններին յաւուր պատշաճի իրազեկում ենք մեր համազգային պահանջատիրութեան արդարացիութիւնը, արդիականութիւնն ու առարկայականութիւնը: Եւ երիցս ծանրակշիռ, քանի […]

Անցյալ տարի օգոստոսին իմ գրած խմբագրականում նախազգուշացրել էի, որ ամերիկահայ համայնքը և բարի կամքի տեր բոլոր մարդիկ կբոյկոտեն «Անհեսեր բուշ», «Բոինգ», «Շևրոն», «Ինթըրփրայս ռենթ է քար», «Ջեներալ էլեկտրիկ», «Գոլդման սաքս», «Գուգլ», Լոս Անջելեսի օդանավակայան, Ֆուտբոլի ազգային լիգա, Օքլենդի նավահանգիստ և «Յունայթեդ էյրլայնս» ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները, եթե նրանք չեղյալ չհամարեն իրենց պայմանագրերը Թուրքիայի տխրահռչակ լոբբիստական […]

Առաջին աշխարհամարտի մասնակից Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, միակ ակնառու հաղթանակը Գալիպոլիում է տարել Անտանտի՝ իրեն թշնամի պետությունների դաշնակցային զորքերի դեմ: Անհասկանալի է, որ հարյուր տարի անընդմեջ Թուրքիայում տոնել են ոչ թե այդ ճակատամարտը հաղթական դարձրած ամսին՝ օգոստոսին, այլ մարտի 15-ին՝ ճակատամարտի սկսվելու օրը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով, Սումգայիթյան ջարդերի վերաբերյալ կան բավականաչափ նյութեր, որոնց հիման վրա կարելի է փաթեթ կազմել եւ առաջ քաշել պահանջատիրության հարցը: «Անշուշտ Սումգայիթում տեղի է ունեցել ցեղասպանություն նույն նպատակով, ոչ միայն հայաթափել ու յուրացնել նյութական արժեքները, այլեւ բնաջնջել ու յուրացնել մշակութային բոլոր արժեքները»,- ասաց տիկին Ալավերդյանը: Ըստ նրա, 1988-ին, երբ Սումգայիթից […]

Ապրիլի 24-ին նշանակված Գալիպոլիի ճակատամարտի հետ կապված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին օրերս թուրքական մամուլին տրամադրված ու արագորեն հերքված լուրերի «խաչաձեւ արտանետումները» արտացոլում են Անկարայի որդեգրած պաշտոնական ժխտողականության լուրջ ճգնաժամի փաստը։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր «Todays Zaman» պարբերականը կիրակի օրը տեղեկատվություն էր տպագրել մարտի 18-ից ապրիլի 24 տեղափոխված Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին՝ վկայակոչելով կառավարության անանուն […]