Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստի ավարտից հետո Նախագահ Սերժ Սարգսյանը հանձնաժողովի անդամների և ընդլայնված նիստի մասնակիցների հետ այսօր այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին: Պետական հանձնաժողովի անդամներն այնուհետև ծանոթացել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր ցուցադրության նախապատրաստման աշխատանքների ընթացքին: […]
Ցեղասպանություն
Հունվարի 28-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում՝ Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը թվում է, թե ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գրում է Asbarez-ը: Ինչպես հաղորդում է իսրայելական Haaretz-ը, Ռիվլինը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Գլխավոր ասամբլեայում Հոլոքոստի հիշատակին նվիրված ելույթում պաղեստինցիների դեմ իրենց քաղաքականության վերաբերյալ մեղադրանքներից Իսրայելը պաշտպանելու ժամանակ: «Աբսուրդ համեմատությունները, որ իսրայելցիների վերաբերյալ մշտապես անում […]
21 պետություն ճնշում են Էրդողանին «Հայոց ցեղասպանության իրողությամբ». Արաբական մամուլ 2015 թվականին Էրդողանի համար խոշորագույն մարտահրավերը Թուրքիայի կողմից կատարվածը Ցեղասպանություն անվանելն է, որի 100-րդ տարելիցը նշվում է այս տարվա ապրիլին: Այս մասին «Հայերն այսօր»-ի փոխանցմամբ` հաղորդում է KAFA 24 արաբական կայքը: «100-րդ տարելիցի նախաշեմին մի քանի հանձնաժողովներ են կազմվել, որոնք Եվրոպայում ու մի շարք արաբական […]

Օրերս ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, գործարար Հակոբ Հակոբյանը նեղ հանդիսատեսի դատին հանձնեց իր իսկ հեղինակած սցենարով ու ֆինանսական միջոցներով նկարահանած ՙՀիշողություն՚ աշխատանքային վերնագրով ֆիլմը՝ փակ դիտումների ձևաչափով: Լայն հանրությանն այն հասանելի կլինի միայն փետրվարի 10-ից սկսած, երբ կցուցադրվի մեծ էկրաններին: ՙՀիշողությունը՚ գործարարը նկարահանել է Հայոց Ցեղասապանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ և շտապում է այն ցուցադրել […]

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմա Վարժապետյան-Ֆելլերը վերջերս մի ջախջախիչ հոդված գրեց՝ «Համաշխարհային հրեականությունը չի կարող գործիք դառնալ հակահայ քարոզիչների ձեռքին» վերնագրով: Նա քննադատեց բոլոր նրանց, ովքեր իրականացնում են նման քարոզչություն՝ գրելով «պատվիրված և միակողմանի հոդվածներ… շահադիտական նկատառումներով»: Նման գրողները փորձում են շահարկել Իսրայելի քաղաքական շրջանակները և փառաբանել ադրբեջանա-իսրայելական հարաբերությունները, որոնք հիմնականում բաղկացած են զենք […]

Բրիտանական The Telegraph պարբերականն անդրադարձ է կատարել «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով ՄԻԵԴ լսումներին: Պարբերականը մասնավորապես կենտրոնացել է այն փաստի վրա, որ ՄԻԵԴ-ում հայկական կողմի շահերը պաշտպանում է Ամալ Քլունին: The Telegraph-ը մանրամասն ներկայացրել է գործի պատմությունը, ինչպես նաև ներկայացրել այսօրվա լսումների ժամանակ Փերինչեքի և Քլունիի ելույթներից հատվածներ: Նշենք, որ նյութի վերնագրում ասվում է՝ Ամալ Քլունին […]

ահաբեկչական կազմակերպության անդամը դարձել է թուրքական իշխանությունների կողմից հավանավորվող անձը՝ վայելելով նրանց բացահայտ աջակցությունը: Ի՞նչն է նման վերբերմունքի պատճառը: Թուրքիայի ԱԳ նախարարը օրերս հայտարարեց, թե Հայոց ցեղասպանությունը միջազգային սուտ որակող գործիչը անպայման ներկա կգտնվի ստրասբուրգյան նիստին: Այսինքն՝ Փերինչեքի 117 տարվա դատապարտումը չեղյալ է հայտարարվել, իսկ նրա առաջ կարմիր լույս է վառվել որպես Հայոց ցեղասպանության կեղծարարի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկած Դողու Փերինչեքի դատավարության ժամանակ որպես ՀՀ ներկայացուցիչ ելույթ է ունեցել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ ՀՀ Գլխավոր դատախազն իր ելույթում ասել է. «Պարո՛ն նախագահող, հարգելի դատավորներ, պատիվ ունեմ դիմել Ձեզ որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ: Ուղիղ հարյուր տարի առաջ Օսմանյան կայսրությունը նախաձեռնեց հայ ժողովրդի լայնածավալ ու համակարգված ոչնչացումը: Այս […]

Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այսօր մեկնարկել է Դողու Փերինչեք-Շվեյցարիա դատավարությունը, որի հիմքում Հայոց ցեղասպանությունն է և որին որպես կողմ մասնակցում են նաև Հայաստանն ու Թուրքիան: Թուրքական OdaTV-ին տեղեկացնում է, որ թուրք գործիչ Դողու Փերինչեքն արդեն ելույթ է ունեցել և իր խոսքում նշել է, որ հավաքվել են Եվրոպայում՝ մարդու իրավունքների պաշտպանության համար: […]

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ սկսեց «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» (Perincek v. Switzerland (no. 27510/08)) գործի քննությունը։ Դատարանի որոշմամբ` Դողու Փերինչեքը եւ իր պաշտպանները ելույթ կունենան առաջինը, ապա ելույթ կունենա պատասխանող կողմը` Շվեյցարիան, հետո իբրեւ երրորդ կողմեր հանդես եկող Թուրքիան եւ Հայաստանը։ Դողու Փերինչեքի շահերը ներկայացնող փաստաբան Մեհմեդ Չենգիզը, կրկնելով Թուրքիայի կառավարության պնդումները, գտնում է, […]