Ինքը պարկեշտագույն հայ էր, իր երկիրը անսահման սիրող Մեծատառով մարդ, որ երազում էր հայկական թագավորության մասին, իր ազգի պատմությունը պաշտում էր ու դրական էներգիա ուներ, որ ճառագում էր իրենից։ Արտակը ինձ դաս է տվել (այո, պետք չի զարմանալ, ես այդքան էլ տարիքով մեծ չեմ)) )ու անգամ լսարանում իր սերը դեպի Հայ ազգի պատմությունը` որպես ազգի […]
Հասարակություն


Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն անցած մի քանի ամիսն անդադար բարձրաձայնում են տեղահանվելուց հետո իրենց առջև ծառացած նոր խնդիրների մասին: Նրանց մի մասը բռնի տեղահանվելուց երկու ամիս անց էլ կանգնած է օրվա սնունդը հայթայթելու խնդրի առջև: Բնակվում են տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ: Այս բարդ իրավիճակից զատ, մեր հայրենակիցները խնդիրներ ունեն նաև բանկերի հետ: Բանն այն […]

Նվեր Բարմիկի Առստամյան (1993-2023). Արցախի ՊԲ պայմանագրային զինծառայող: Ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում: Մասնակցել է 44-օրյա պատերազմին: Զոհվել է սեպտեմբերի 19-ին Մարտունու «Կոհակ» բարձունքում: Ունի մեկ երեխա: Փա՜ռք հերոսին… «Հայաքվե»-ի ֆեյսբուքյան էջից

102 տարեկանում մահացել է «Թամանյան» դիվիզիայի վերջին զինվորը. Անդրանիկ Գևորգյան ծնվել էր 1921 թվականին Արագածոտնի մարզի գյուղ Շենավանում։ 1941 թ. սեպտեմբերին ռազմաճակատ մեկնած Անդրանիկ Գևորգյանը պատերազմի քառուղիներն անցել է որպես հրետանավոր: Պատերազմի ողջ ընթացքում Գևորգյանը կռվել է 89-րդ հայկական հրաձգային դիվիզիայի կազմում, որն այնուհետև ստացել է «Թամանյան» անվանումը։ Իր հրանոթով հասել էր մինչև Բեռլին, երեք […]

Էդուարդ Շարմազանովը գրում է. «Թույլ մի տվեք, որ քաղաքական տրանսգենդերիզմն ուտի ձեր ուղեղները։ Հայաստանի փրկությունը ազգային ու պահպանողական արժեքներին դավանելու մեջ է։ Հերիք է մոդային, թրենդին ու բրենդին տուրք տալ։ Ամեն գնով ձայն մուրալն ու քվե ստանալը՝ իմը չէ։ Ամեն գնով նպատակին հասնելը կեղտոտում է նույնիսկ ամենամաքուր թվացող նպատակը։ Ամեն գնով լսարան մեծացնելը` էլի իմը […]

«Դիլետանտ, ոչ մի սկզբունք, սրբություն չճանաչող մարդու ասածները մեկնաբանե՞մ»,- այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի ելույթին Բագրատ սրբազան Գալստանյանը: Նա ասաց, որ վարչապետի ելույթներն առհասարակ չի լսում: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Հայ Առաքելական եկեղեցին իր ավանդույթով ուղղակի ամենամեծ ու եղկելի թշնամիներից մեկն է համարում Պապ թագավորին, բայց ի՞նչ է արել այդ մարդը: Նա նախ Հայ […]

Կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Երեկ Գերմանիայի գերագույն դատարանը հակասահմանադրական է ճանաչել 2024 թ. պետական բյուջեի նախագծում շուրջ 60 միլիարդ դոլար լրացուցիչ պարտք ավելացնելը: Ընդ որում այս պարտքը ֆինանսավորելու էր վերականգնվող էներգիա ստեղծող ենթակառուցվածքների ստեղծմանը: Բայց քանի որ Գերմանիան նախորդիվ տարիներին պարտքը շատացրել էր ուղղղակի ընթացիկ ծախսեր ֆինանսավորելու համար, այլ ոչ ներդրումներ անելու, հիմա […]

Մի քանի անգամ նշել եմ, որ Հ1-ի հաղորդումները հատուկ չեմ նայում, որ ջղերս ավելորդ տեղը չքայքայեմ։ Բայց հետևելով տարբեր հոդվածներին, գրառումներին, որոշեցի ևս մեկ անգամ խախտել ինքս ինձ տված խոստումը և լսել Պետրոս Ղազարյան-Տիգրան Հակոբյան-Սմբատ Հովհաննիսյան եռախոսությունը։ Եռախոսությունը նվիրված էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին։ Եռախոսությունը բանավեճ չէր, այլ միակողմանի, այո՛, քծնանք Հայաստանի վարչապետ կոչեցյալին։ […]

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ինչպես հայտնի է, «Մայր Հայաստան» խմբակցության որոշմամբ դիմել եմ դատարան՝ Տիգրան Ավինյանի կողմից Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման ոչ իրավաչափությունը ճանաչելու և քաղաքապետի լիազորությունների ստանձնման նոր նիստ նշանակելու հայցով: Հոկտեմբերի 13-ին Ավինյանի երդման արարողության նիստը քվորում, այսինքն՝ ավագանիների առնվազն կեսից ավելիի ներկայություն չի ունեցել, հետևաբար՝ նա […]

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, ով նոյեմբերի 11-ին, ծանուցագիր էր ստացել քննիչ Ա․ Խաչատրյանից, հայտարարում է, որ հրաժարվում է քննիչի հարցերին պատասխանելուց։ Նա Facebook-ի իր էջում գրել է. « «ԻՄ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ Անցած շաբաթ, նոյեմբերի 11-ին,ծանուցագիր էի ստացել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննչական բաժնի ՀԿԳ քննիչ Ա․ Խաչատրյանից։ Ծանուցագրում գրված է․ «facbook.com» […]