Լուսանկարում գեներալ Բարսեղովի տուն- թանգարանն է` Արցախի Մարտունու շրջանի Կոլխոզաշեն գյուղում։ Բռնի տեղահանությունն այն թողեց անտեր` Ադրբեջանի քմահաճույքին։ Խորհրդային Միության մեկ այլ հերոս` Մարշալ Խանփերյանցի տուն թանգարանը Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում կողոպտվել է դեռ 2020 թվականին։ Այս մասին տեղեկացնում է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդը:
ԼՂՀ փաստեր


Ադրբեջանը ժամանակավորապես օկուպացված Հադրութում շարունակում է իր հանցագործությունները տարբեր պատրվակներով ոչնչացնելով հայկական հետքը։ Սա բացահայտ ցեղասպանական գործողություն է, որը իրականացվում է պետական մակարդակով։ Այս մասին տեղեկացնում է Հայքի մշակույթի Օմբուդսմեն -Ombudsman of Culture of Hayk պաշտոնական էջը։

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ժոֆրուա Դիդիեի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։ Պաշտպանը հատուկ անդրադարձել է անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, որոնց ընթացքում ստացվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, խոշտանգումների, […]

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը […]

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին։ Ելույթը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի […]

Ֆեյսբուքյան օգտատեր Սարգիս Ծատուրյանը Թաթարստանի ազգային թանգարանում բացառիկ միջնադարյան քարտեզ է տեսել, ուր հայտնաբերել է, որ այնտեղ կան Արցախը, Պարիսոսը (Ուտիք գավառը) և Տաշիրը: Օգտատերը հրապարակել է քարտեզը՝ գրելով. «Արցախը մատնանշված է 9-րդ դարի Խազարիայի քարտեզում: Թաթարստանը պահպանում է Մեծ Հայքի գավառների մասին հիշատակությունները: Կազանում այցելեցի Թաթարստանի ազգային թանգարան, ուր հայտնաբերեցի բացառիկ միջնադարյան քարտեզ: Եվ ի՞նչ ես տեսա […]

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը ԵԱՀԿ նախարարական 30-րդ համաժողովին Հարգելի՛ գործընկերներ, Նախևառաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահությանը ԵԱՀԿ-ում` վերջին մեկ տարվա ընթացքում այս կազմակերպությունն առաջնորդելու համար: Իսկապես դա հեշտ գործ չէր, քանի որ ԵԱՀԿ-ն, որը դեռևս հանդիսանում է աշխարհի ամենամեծ անվտանգային կազմակերպությունը, արագորեն հետընթաց է ապրում, քանի որ ժամանակին պատշաճ կերպով ընդունված և […]

2023թ. նոյեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը Երևանի թիվ 122 դպրոցում, մասնավորապես, հայտարարել է. «Հայրենիքը պետությունն է…Քո որևէ նախնի ուղիղ կապ ունի հենց այս պետության հետ:»: Հարկ է նշել, որ «Հայրենիքը պետությունն է» արտահայտությունը հակասում է հայոց պատմության դասագրքային մասնագիտական պնդմանը: Տարիներ, տասնամյակներ շարունակ հայոց պատմության դասագրքերում արձանագրվել է, որ մեր պատմական հայրենիքը աշխարհագրական այն տարածքն է, […]

«Վերածնվող Արցախ» շարժման ղեկավար Անաստաս ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ հանդես է եկել հայտարարությամբ: Այն ներկայացնում ենք ստորև.

2023թ. նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության հայցն ընդդեմ Ադրբեջանի գործով որոշումը: Որոշման մեջ, միջազգային դատարանը, մասնավորապես, արձանագրել է. «Ադրբեջանի Հանրապետությունը պարտավոր է կոնվենցիայի (Ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման – Ս. Հ.-Ջ.) համաձայն իր ունեցած պարտավորությունների շրջանակներում պաշտպանել և պահպանել գրանցման ինքնության և անձնական գույքի փաստաթղթերն ու […]