Սույն թվականի փետրվարի 19-ի ՀՀ դատախազության տարածած հայտարարությունը հակասում է ՀՀ գլխավոր դատախազի Գյումրիում ՀՀ քաղաքացիներին տված խոստումներին։ Տվյալ հայտարարությունը ՀՀ քաղաքացիների պահանջն իրականացնելու երաշխիքներ չի պարունակում, այն է՝ հունվարի 12-ին Գյումրի քաղաքում ՀՀ յոթ քաղաքացիների սպանդի մեջ մեղադրվող Վ. Պերմյակովին անհապաղ փոխանցել ՀՀ իրավապահներին։ ՀՀ գլխավոր դատախազի տված խոստումից անցել է գրեթե մեկ ամիս, […]
Իրավական փաստաթղթեր
Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության վերաբերյալ քրեական գործի առնչությամբ: Փաստաբանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության մեջ մասնավորապես գրում է. «Հաշվի առնելով սույն թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության դեպքի հասարակական հնչեղությունը և դրանից հետո լրատվական տարբեր միջոցներով բազմիցս տարածված այն տեղեկատվությունը, որ […]
Ինչպես տեղեկացնում է Nyut.am-ը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանից, Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով բավարարվել է տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների դիմումը՝ նշանակված փորձաքննություններին մասնակցելու վերաբերյալ։ Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել են դիմումներ, որոնք օրենքով […]

Առաջին աշխարհամարտի մասնակից Թուրքիան, պատերազմի ողջ ընթացքում, միակ ակնառու հաղթանակը Գալիպոլիում է տարել Անտանտի՝ իրեն թշնամի պետությունների դաշնակցային զորքերի դեմ: Անհասկանալի է, որ հարյուր տարի անընդմեջ Թուրքիայում տոնել են ոչ թե այդ ճակատամարտը հաղթական դարձրած ամսին՝ օգոստոսին, այլ մարտի 15-ին՝ ճակատամարտի սկսվելու օրը:
Գյումրիում տեղակայված ռուսական սահմանապահ ջոկատի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման հետ կապված ռուսական կայքերից մեկում տարաբնույթ տեղեկատվություն է տարածվել: Համաձայն որի` “Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգը հերքել է Հայաստանում 102-րդ ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող Արթուր Աֆյանի անհետացման մասին լուրերը: “Այս պահին ռազմակայանի ամբողջ անձնակազմը գտնվում է մշտական տեղակայման վայրերում: Զինծառայողների հետ կատարվում են աշխատանքներ օրվա կարգացուցակի համաձայն”,-ռուսական […]
Այսօր Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատները գնացել էին Շիրակի մարզի դատախազություն` դատախազ Րաֆֆի Ասլանյանից պահանջելով, որ կազմակերպի հանդիպում կամ հեռախոսազրույց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ: Ավետիսյանների հարազատները ցանկանում են ստանալ իրենց հարցերի պատասխանները` գործի քննության և ընթացքի մասին : Եվ մինչև ուրբաթ ժամանակ են տվել գլխավոր դատախազին` ներկայանալ և անհրաժեշտ տեղեկատվություն ներկայացնել իրենց հակառակ դեպքում […]
Գյումրիում Ավետիսյանների ողբերգական սպանությունից անցել է 40 օր: Նրանց տան դիմաց հավաքված հարազատները, գյումրեցիները միասին գնացին Գյումրիի գերեզմանատուն, որտեղ կայացավ Ավետիսյանների քառասունքի հոգեհանգստյան կարգը: Ներկա էին նաև քաղաքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ: Արարողությանը ներկա Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը լրագրողներին հայտնեց, որ Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, երկու օր առաջ հրավիրվել են ՀՀ քննչական կոմիտե և […]

Ազգ թերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը խոսելով նախագահ Սարգսյանի կողմից Հայաստան-Թուրքիա արձանագրությունները Ազգային ժողովից հետ կանչելու փաստի մասին, գրում է. <Իմ տպավորությամբ, ի տարբերություն Անկարայի, Երեւանը լավ չօգտագործեց այդ փաստաթղթերը միջազգային ու տարածաշրջանային ասպարեզներում, հատկապես Թուրքիայի իրական, ոչ կառուցողական դերը շեշտելու պահով>:

Aravot.am-ը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանից հետաքրքրվեց՝ որպես պատմաբան ինչպե՞ս է գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Հայաստան-Թուրքիա արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու որոշումը: «Այս քայլը տրամաբանական է եւ լրիվ տեղավորվում է Համահայկական հռչակագրի ոգու եւ տառի մեջ, որովհետեւ արդեն իսկ որոշակի հակասություն կար Հռչակագրի եւ արձանագրությունների միջեւ, […]
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության համար, միաժամանակ ստուգվում են առաջ քաշված բազմաթիվ վարկածները։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների՝ տեղեկացնում ենք, որ 2015թ. փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության […]