NKR

Փետրվար 9, 2024թ. 00:01

Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի համոզմամբ, այն, ինչ որ տեղի է ունեցել Արցախում 2020 թվականից սկսած, ընդամենը միջազգային ռազմական հանցագործություն է. «Հանցագործը պետք է պատասխանատվության ենթարկվի, բայց ունենք իրավիճակ, որ հայկական կողմից Ադրբեջանին որևէ մեկը պատասխանատվության չի ուզում կանչել միայն մեկ պատճառով, որ Հայաստանի ղեկավարությունն այդ պատերազմի հանցակիցն է, այսինքն հանցախմբի անդամները միմյանց մեղադրել և միմյանց […]


Հունվար 10, 2024թ. 00:17

ԵՄ կառույցներում շրջանառվում է ԵԽ նախագահ Շառլ Միշելի մոտալուտ հրաժարականի մասին լուրը: Հայ ժողովուրդը սույն պարոնին կհիշի որպես` Ալիև- Փաշինյան հանդիպումների  գլխավոր միջնորդի, որպես Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին Փաշինյանի արած պրահյան չարաբաստիկ հայտարարության ու Արցախի հայաթափման հովանավորի:


Դեկտեմբեր 29, 2023թ. 00:24

Ինչպես հայտնի է, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 28-ին ստորագրել է Արցախի Հանրապետության գոյությունը 2024թ. հունվարի 1-ից դադարեցնելու մասին հրամանագիր: Տվյալ հրամանագրի տեքստը չի հրապարակվել, այն առկա չէ նաև Արցախի Հանրապետության նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական՝ arlexis.am կայքում: Արցախի նախագահի կողմից նման բովանդակությամբ հրամանագիր ստորագրելու մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբի 2023թ. սեպտեմբերի […]


Դեկտեմբեր 21, 2023թ. 21:58

Ամեն ինչ շատ հստակ է, քննարկման կարիք էլ չկա, ուղղակի պետք է չեղարկել Արցախի Հանրապետությունը լուծարելու վերաբերյալ հրամանագիրը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ես չգիտեմ՝ ինչու է այս թեման այսքան ծանրանում: Ուղղակի չեղարկելու մեխանիզմների հարցն է, թե որն է ավելի նախընտրելի. Կամ նախագահի նոր հրամանագրով, կամ Գերագույն դատարանի միջոցով: Իհարկե, […]


Դեկտեմբեր 15, 2023թ. 00:22

Կգա ժամանակը՝ մենք հանգամանորեն կասենք, թե ինչ ենք նկատի ունեցել այդ հայտարարությունն անելիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, դտարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նկատի ունեցել, ասելով, որ Արցախի էջը փակված չէ: Անդրադառնալով արցախահայերի վերադարձի թեմային, նա ասաց, որ դա պետք է հենց արցախահայությանը հարցնել. […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:42

Մենք չէինք, որ հրաժարվեցինք Ղարաբաղից, Հայաստանն էր, որ ճանաչեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով «Միր» հեռուստաալիքի թղթակցի հարցմանը ԱՊՀ ապագայի վերաբերյալ՝ հաշվի առնելով Հայաստանի ու Մոլդովայի դիրքորոշումները։ Ինչպե՞ս է նախագահը ընդհանրապես գնահատում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն միավորումները: «Հայաստանում Ղարաբաղի հետ կապված պարզ գործընթացներ չեն ընթանում։ Սա բոլորս […]


Դեկտեմբեր 14, 2023թ. 23:06

«Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակել է բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) շրջափակման մեկամյակին ընդառաջ:  Զեկույցը նախատեսված էր պարզելու, թե արդյոք Ադրբեջանը Լաչինի միջանցքում իրականացրել է շրջափակում՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ: «Շրջափակումից մինչև պատերազմ. Լեռնային Ղարաբաղի հայերի էթնիկ զտումներ» վերնագրով զեկույցը համահեղինակել է  «Զովիգյան» հանրային գրասենյակի  հիմնադիր Լին Զովիգյանը՝ բաց կոդով հետախուզության […]


Դեկտեմբեր 12, 2023թ. 01:32

Այսօր Արցախի Հանրապետության անկախության ու Սահմանադրության հանրաքվեների օրն է, ինչպես նաև Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ երեկ՝ Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրը, որն, ի դեպ, ՄԱԿ-ի կողմից ընդունվել է Հայաստանի առաջարկով: Թեև այս չորս առիթներն էլ լրջորեն խեղված են Արցախի ժողովրդի համար, բայց չորսն էլ, որպես հայեցակարգային հենասյուներ, անհրաժեշտ են մեր ապագայի կերտման գործում: Արցախն այժմ […]


Դեկտեմբեր 12, 2023թ. 00:00

Ալիևը կրկին ստել է՝ ասելով, որ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր կամ ավերածություններ չկան. X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Այս դեպքում զոհվել է առնվազն 21 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա, 7 ծեր, 2 կին, նաև՝ տասնյակ վիրավորներ», – գրել է նա՝ ներկայացնելով զոհերի […]


Դեկտեմբեր 10, 2023թ. 19:41

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այ փորձանք, բա որ 2018-ին հասկացել ես Արցախի լուծարման փաստի անխուսափելիությունը. ինչո՞ւ էիր 2019-ին Ստեփանակերտում գոռում՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Ինչո՞ւ էիր 2018 -ին հայտարարում, որ Արցախի անկախության միջազգային ճանաչումն անխուսափելի է։ Ինչո՞ւ 2019-ին մերժեցիր համանախագահների «5 պլյուս 2» տարբերակով խնդրի լուծումը։ Ինչո՞ւ էիր նույն Շուշիում 2020-ին […]