Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում: Ֆիդանն ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և խաղաղության բանակցությունները։ «Մենք ամերիկյան կողմին ասացինք, որ Թուրքիան աջակցում է երկու երկրի միջև […]
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 8-ին Հունաստանից վերադառնալիս՝ ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հարցուպատասխանի ընթացքում Էրդողանն անդրադարձել է ռազմական ոլորտում Հայաստանի և Ֆրանսիայի միջև վերջերս թափ առնող համագործակցությանը:«Այն, ինչ անում է Ֆրանսիան, պարզապես սադրանք է։ Ֆրանսիան պետք է իմանա, որ Հայաստանին լավություն չի անում, ճիշտ հակառակը՝ վատություն է անում։ […]
Նոյեմբերի 27-ին Բաքվում կայացել է Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան պաշտպանության նախարարների 10-րդ եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Հանդիպման ժամանակ ունեցած ելույթում Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը նշել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության և կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի և Վրաստանի հետ: Գյուլերը, անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաև սեպտեմբերի 19-ին […]
«Ազատություն» ռ/կ. Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հայաստանին կոչ է անում օգտվել տարածաշրջանային «3+3» հարթակից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձևաչափ է խնդիրների խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Գյուլերը իր վրաց և ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպման ժամանակ։ Նա նաև նշել է, որ Անկարան և Թբիլիսին աջակցել են Բաքվի […]
Այսօրվա «թուրք» անունով ժողովրդի Tuk-üe, Tujue ժառանգական անունը և Մեծ Հայքի տարածաշրջանի Տորք-Թորգոմ- Թուրք-Հաբեթ անունների վերագրումը, փոխանակումն ու սեփականացումը այսօրվա «թուրքերի» կողմից Թուրք անվան մեկնաբանությունը կարիք ունի լրացուցիչ մասնագիտական պարզաբանումների և լրացումների։ «Թուրք» անունը այսօրվա «թուրքեր»ի էթնոսի և անվան հետ կապ չունի։ Այսօրվա «թուրք» անունով հանդես եկող էթնոտեսակների անվանումն առաջին անգամ գործածվել է 6-րդ դարի չինական տարեգրություններում՝ T’u-küe […]
Թյուրքագետ պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը գրում է «Արցախին ի աջակցություն և Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների դեմ բողոքի բազմահազարանոց ցույցերը անհանգստացնում են ոչ միայն իշխանություններին, այլև այս իշխանությունների գլխավոր գործընկերոջը՝ Թուրքիային։ Այդ է պատճառը, որ թուրքական մեդիան Հայաստանի իշխանություններից էլ ավելի եռանդուն կերպով պնդում է, որ Երևանի փողոցներում «հեղաշրջման փորձ է» և հետևաբար պետք է պաշտպանել Փաշինյանին։ Կից […]
Մեր շահը թելադրում է մաքսիմալ անխոցելի ու պաշտպանված պահել Սյունիքը արտաքին միջամտություններից: Պատահական չի, որ դեռ մեկ դար առաջ Նժդեհն ու նրա համախոհները գիտակցում էին Սյունիքի նշանակությունը հենց Հայաստանի՝ որպես պետության գոյության համար»։
Մենք առաջարկել ենք քառակողմ հանդիպում անցկացնել, անգամ քառակողմ հանդիպում Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ իմ եւ Պուտինի, Ալիեւի եւ Փաշինյանի մասնակցությամբ:
2. Չինաստանի ակտիվացումը Թուրքիայի միջուկային էներգետիկայի ոլորտում նշանակելու է վերջինիս ինտեգրումը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը: Դա, իր հերթին, թույլ կտա Անկարային ավելի լուրջ լծակներ ստանալ Հարավային Կովկասի ճակատագիրը կանխորոշելու գործում: Կա հստակ աշխարհաքաղաքական օրգանիկա, որի համաձայն Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, որպես կանոն, իրենց անդրադարձն են ունենում Հարավային Կովկասի վրա: Իսկ Մերձավոր Արևելքում Չինաստանն այլևս բավականին ակտիվ խաղացող է՝ հաշվի առնելով իրանա-արաբական «հալոցքի» կազմակերպումը: Հանդես գալով հատկապես որպես Իրանի առանցքային գործընկեր, իսկ ապագայում գուցե նաև՝ որպես դաշնակից, Չինաստանը ապահովում է սեփական ներկայացվածությունը նաև Հարավային Կովկասում, որն այդքան կարևոր է եվրասիական նշանակության տրանսպորտային ուղրների մշակման գործում: Նաև այս համատեքստում է պետք դիտարկել միջուկային համագործակցությունը Պեկինի և Անկարայի միջև:
Այսօր տեղի է ունեցել Նիկոլի և Թուրքիայի նախագահ Էրդողանի հեռախոսազրույցը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում Նիկոլի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի կատարած գրառումը նման է բլա- բլայի…