Ադրբեջան

Սեպտեմբեր 29, 2023թ. 01:52

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել: Հայտարարությունում ասվում է. «Տևական ժամանակ է՝ Ռուսաստանի ու Հայաստանի իշխանությունների միջև փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ են հնչեցվում: Սա աննախադեպ իրավիճակ է, որը չի եղել մեր համատեղ պատմության ընթացքում: ԱԱԾ պահեստազորի սպաների միությունն իր գործունեության ողջ ընթացքում մշտապես հանդես է եկել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները խորացնելու, զարգացնելու օգտին: Դրանով է […]


Սեպտեմբեր 29, 2023թ. 00:35

Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է. «Երեկ ուշ գիշեր ադրբեջանական դաշտը մոնիթորինգ եմ արել ու հասկացա, որ շատ բարդ է լինելու Ռուբեն Վարդանյանի հետագա ազատ արձակման հարցը: Այսօր նրան չորս ամսով կալանավորելու որոշում են կայացրել ու մեղադրանք են առաջադրել երեք հոդվածով՝ «ահաբեկչության ֆինանսավորում, օրենքով չնախատեսված զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում, օտարերկրացու կամ քաղաքացիություն չունեցող […]


Սեպտեմբեր 28, 2023թ. 22:56

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Օրեր առաջ տեղեկացա, որ ԿԳՄՍ-ից գրավոր հանձնարարական է տրվել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությանը», Հայաստանի Հանրապետության տարածքի մահմեդական հուշարձանները, առաջին հերթին՝ գերեզմանոցները հաշվառելու և ուսումնասիրելու համար։ Ավելի վաղ, հանրությանը որպես թավշյա կրկեսը սպասարկող ու մերօրյա ազգային ողբերգությունը կազմակերպած տխրահռչակ ազգագրագետներ Հրանուշ Խառատյանը և ՀՑԹԻ տնօրեն Հարություն […]


Սեպտեմբեր 26, 2023թ. 00:56

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին, որ պահպանի հրադադարը եւ կոնկրետ քայլեր ձեռնարկի պաշտպանելու քաղաքացիական անձանց իրավունքները ԼԵռնային Ղարաբաղում: Նախագահ Ալիեւը խոստացել է երաշխավորել էթնիկ հայերի իրավունքները: Ադրբեջանը պետք է կատարի այդ խոսումը: Ավելին՝ շատ կարեւոր է, որ աշխարհը կարողանա ստուգել, համոզվել, որ Ադրբեջանն իր խոստումը կատարում է: Բոլոր կողմերը պետք է թույլ տան, որ միջազգային […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 01:55

Ադրբեջանցի պաշտոնյաները նշում են, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, որ կան նաև այլ փոքրամասնություններ, որ ունեն նմանատիպ իրավունքներ։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հիշել, որ Ղարաբաղի հայերը այլ փոքրամասնությունների նման չեն։ Այս մասին Ազատության» հետ զրույցում ասել է Լոնդոնում տեղակայված Conciliation Resources կազմակերպության Կովկասյան ծրագրի տնօրեն, դոկտոր Լորենս Բրոերսը։ «Նրանք ունեն հակամարտությունների կոնկրետ պատմություն […]


Սեպտեմբեր 24, 2023թ. 01:39

Քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «Հայաստանի տրանսպորտային ու էներգատրանսպորտային շրջափակումը շարունակում է Բաքվի համար գերխնդիր հանդիսանալ: Այդպես է լինելու նաև «խաղաղության պայմանագրի» կնքումից հետո: Նույնիսկ ավելի մեծ ծավալներով ու «անակոնդայի» մեթոդի ամենալայն կիրառմամբ: Օրերս Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը փաստացիոներն հերքեց ՌԴ էներգետիկայի նախարար Շուլգինովի հայտարարությունն այն մասին, որ կողմերը աշխատում են Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ […]


Սեպտեմբեր 22, 2023թ. 00:32

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցով։ Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին հարաբերությունների նախարար Կատրին Կոլոննան իր ելույթում ասաց, որ Ֆրանսիան հրատապ նիստ է հրավիրել՝ հաշվի առնելով իրավիճակի լրջությունը Լեռնային Ղարաբաղում։ «Մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զորք եւ ռազմական տեխնիկա կիրառելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին որոշեց մեծամասշտաբ ռազմական […]


Սեպտեմբեր 19, 2023թ. 18:59

Պատրաստ ենք հանդիպել հայ բնակչության ներկայացուցիչների հետ Եվլախում։ Հակաահաբեկչական միջոցառումների դադարի համար, սակայն, պետք է բարձրացնեն սպիտակ դրոշ, իսկ ապօրինի ռեժիմը` վերացվի։ Հակառակ դեպքում, օպերացիան շարունակվելու է մինչև վերջ։ Ադրբեջանի նախագահական


Սեպտեմբեր 19, 2023թ. 10:38

Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերը տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա ծավալելու, Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստության են նման: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ԱԳն-ն: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը […]


Սեպտեմբեր 17, 2023թ. 13:03

Ինչու՞ Արցախի դեմ պատերազմ սկսել, եթե սովածության ես մղում 120 հզ մարդու, իսկ Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, թե Արցախն Ադրբեջան է: