Ադրբեջան

Փետրվար 20, 2015թ. 19:40

“Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծելուն ուղղված իր կողմից հորինած գաղափարները ներկայացնել որպես համանախագահների առաջարկություններ”,- ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարարությանը` ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:


Փետրվար 18, 2015թ. 20:00

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին /ՌԴ/, Պիեռ Անդրիոյին /Ֆրանսիա/, Ջեյմս Ուորլիքին /ԱՄՆ/ եւ նրանց ուղեկցող անձանց: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ սահմաններում տիրող իրավիճակին վերաբերող հարցեր:


Փետրվար 18, 2015թ. 19:56

«Անկասկած, դա հանցագործություն էր, սակայն կոչ ենք անում համապատասխան մարմիներին հումանիտար ժեստ կատարել»,- ասաց նա, չմանրամասնելով, թե ինչ <ժեստի> մասին է խոսքը:Սակայն ավելի վաղ Բաքվում արած նրա հայտարարությունը, թե <Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի բանտարկյալները, պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ որպես բարի կամքի դրսեվորում>, պարզություն է մտցնում պետքարտուղարի խոսքում:


Փետրվար 18, 2015թ. 16:00

«Մեզ համար շատ մտահոգիչ են բռնությունները շփման գծում, եւ ես իմ այցի ընթացքում այդ մասին ասել եմ։ Մենք ուզում ենք, որ լինի խաղաղություն, լինեն ուղղակի բանակցություններ, եւ այդ մասին նշել են Մինսկի խմբի համանախագահները։ Ես երկու նախագահների՝ ե՛ւ նախագահ Ալիեւի, ե՛ւ նախագահ Սարգսյանի հետ խոսել եմ արյունահեղության դադարեցման մասին, որը ոչ մեկին օգուտ չի բերում: […]


Փետրվար 16, 2015թ. 12:39

The Sunday Times պարբերականի լրագրող Դոմինիկ Լոուսոնը զուգահեռներ է տարել մարդկության դեմ կատարված հանցագործությունների միջև` համեմատելով Հայոց ցեղասպանությունն ու Հոլոքոստը: Հոդվածը ներկայացված է կրճատումներով. «Նյուրնբերգի ռազմական տրիբունալում դատախազերի ներկայացրած ապացույցների թվում էր Ադոլֆ Հիտլերի խոսքը իր գեներալներին Լեհաստան ներխուժելուց առաջ, որում ասել էր. «Ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»: Մինչդեռ նացիստական ցեղասպանական […]


Փետրվար 15, 2015թ. 17:32

«Հայաստանում վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները դժբախտաբար սպասելի էին, և հասել էր այն պահը, որ արդեն բախումն անխուսափելի էր. այն վաղ թե ուշ տեղի պիտի ունենար: Հայաստանն այժմ մտնում է քաղաքական անկայունության և առճակատումների հանգրվան: Դժվար չէ կռահել, թե ինչ ընթացք կստանա: Ինձ համար առավել քան հստակ է, որ ստեղծված իրավիճակից Հայաստանը ոչ մի […]


Փետրվար 15, 2015թ. 15:07

ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը փետրվարի 12-ին ելույթ է ունեցել ԵԱՀԿ Մշտական Խորհրդում՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հայտարարության: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Դեսպան Կիրակոսյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողությունները և բնակավայրերի ու քաղաքացիական անձանց գնդակոծությունները շփման գծի և հայ-ադրբեջանական սահմանի […]


Փետրվար 13, 2015թ. 18:01

ԱՄՆ-ը աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցային կարգավորման գործընթացին»,- այսօր լրագրողներին տված իր առաջին ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսը: Ըստ դեսպանի՝ խնդրի լուծումը որևէ դեպքում չի կարող հիմնված լինել բռնության, պատերազմի վրա. «Մեզ համար խիստ անհանգստացնող է լարվածությունը և նաև հռետորաբանությունը, որ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ է ձևավորվում: ԱՄՆ-ը աջակցում է […]


Փետրվար 13, 2015թ. 13:25

Փետրվարի 26-ին Գլենդեյլի Կենտրոնական գրադարանում տեղի կունենա Մորիս Միսաք-Քելեչյանի «Հայ որբերի գորգը» ցուցադրությունը՝ նվիրված Ցեղասպանությունից փրկված Ղազիրի որբանոցի հայ աղջիկների գործած եզակի գորգին: Ադրբեջանն այստեղ էլ զերծ չմնաց սադրանքներից՝ հայտարարելով, թե, իբր, գորգը և նրա նախշերը «զուտ ադրբեջանական» են: Այդպես, ըստ ադրբեջանական լրատվական «Պիա.ազ» կայքի, Ղազիրի գորգն իբրև պատկանում է «Թավրիզի ադրբեջանական դպրոցին» և իբր […]


Փետրվար 12, 2015թ. 21:25

Ֆեյսբուքը վավերացրել է ԼՂՀ կառավարության էջը՝ ճանաչելով այն որպես պաշտոնական էջ: Դրանով «ոգևորված»՝ ադրբեջանցիները սկսել են զանգվածայնորեն գրոհել էջը՝ վիրուսակիր և հայհոյախառը մեկնաբանություններով, նամակներով և բողոքներով: Երեկ հարյուրավոր մեկնաբանություններ են ջնջվել և օգտատերեր արգելափակվել, սակայն այսօր ևս ադրբեջանական ողջ համակարգը լծվել է այդ խուլիգանությանը: Ուստի, ստիպված ենք ժամանակավորապես արգելափակել Ադրբեջանից մուտքը դեպի էջ, քանի դեռ […]