Վրաստան

Փետրվար 16, 2015թ. 16:12

Նախօրեին 500 հայեր Ջավախքում Վրաստանի քաղաքացիությունից հրաժարվելու դիմումներ են գրել: Վերջին մեկ ամսվա ընթացքում ջավախահայերը երեք միտինգ են արել: Վրաստանի մի քանի հայկական կազմակերպություններ էլ հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ եւ 2 կոնկրետ հարց բարձրացրել՝ անձնագրերի ու լեզվի: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանը երեկ մեզ հայտնեց, որ Ջավախքում քաոսային վիճակ է: Անցյալ տարվա սեպտեմբերի […]


Հունվար 18, 2015թ. 19:36

Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան «հոգեցունց» է անվանել Գյումրիում իրականացված սպանությունը: «Հոգեցունց էր փաստը, որ տեղի է ունեցել հայկական Գյումրի քաղաքում, եւ որը կապված էր Ավետիսյանների ընտանիքի հանդեպ Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած զինծառայողի անմարդկային, չափազանց ցինիկ գործողության հետ, ինչի հետեւանքով ընտանիքի 6 անդամ սպանվեց»,- Վրաստանի փոխարտգործնախարարի խոսքերն է մեջբերում Civil.ge կայքը: «Անկեղծորեն ցավակցում […]


Հունվար 15, 2015թ. 02:02

Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն ուսումնասիրել է Հայաստանի ազգային արխիվն ու առաջին անգամ Վրաստանի կառավարությանը ներկայացրել մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը Վրաստանում գործած հայկական եկեղեցիների ստույգ թիվը: Վրաստանի կառավարության կրոնական հարցերով զբաղվող պետական գործակալությանն ուղարկված նամակում թեմը ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն Վրաստանում մինչեւ խորհրդային կարգերի հաստատումը գործած 442 եկեղեցիների մասին: Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամուլի […]


Դեկտեմբեր 20, 2014թ. 22:40

Հայք վերլուծական-տեղեկատվական կենտրոնն այսօր կազմակերպեց իր ամենշաբաթյա հերթական քննարկում-ասուլիսը: Թեման՝ Հայաստան-Վրաստան.կոմունիկացիոն նոր ուղիներ:


Դեկտեմբեր 18, 2014թ. 21:39

Աբխազական երկաթգծի վերագործարկմանը զուգընթաց Ռուսաստանում, Վրաստանում ու Հայաստանում ավելի հաճախացել են խոսակցությունները դեռևս 19-րդ դարին կառուցված Դաղստանից դեպի Վրաստան ձգվող ավարա-կախեթական ճանապարհի գործարկման շուրջ:


Դեկտեմբեր 17, 2014թ. 02:00

Հայաստանը իրականցնելով հավասարակշիռ քաղաքականություն, մշտապես ըմբռնումով է վերաբերվել հարևան Վրաստանի խնդիրներին, ու դա ենթադրում է, որ Վրաստանը ևս պետք է ցուցաբերի համարժեք քաղաքականություն: Մինչդեռ…


Դեկտեմբեր 9, 2014թ. 10:16

Ռուսաստանի նախագահ Պուտինի այցը Թուրքիա համարվեց պատմական իրադարձություն. Ռուսաստանը, հրաժարվելով Հարավային հոսքի ծրագրից հսկայական ներդրումներ կկատարի Թուրքիայի էներգետիկ ոլորտում: Այսպիսով, տարածաշրջանային նոր իրողության սկիզբ է դրվում հանձին Ռուսաստան-Թուրքիա տնտեսական մերձեցման:


Նոյեմբեր 27, 2014թ. 01:20

Դա շատ կարևոր ծրագիր է, որը մեկ օր անպայմանորեն պետք է իրականացվի: Ի դեպ, խոսքը ոչ թե նոր երկաթգծի կառուցման, այլ ընդամենը վերագործարկման մասին է: Չէ՞, որ Աբխազիան Հարավային Կովկասին կապող երկաթգիծը դեռ 20-րդ դարի առաջին կեսին է կառուցվել: Իսկ այն չի գործարկվում զուտ քաղաքական դրդապատճառներով:


Նոյեմբեր 24, 2014թ. 21:52

Ի՞նչ է տալիս անդամակցումը Հայաստանին. <Տալիս է երեք պետությունների հետ ավելի դյուրին ապրանքաշրջանառության հնարավորություն:Բայց եթե հաշվի առնենք, որ այդ միությունը նպատակ ունի ազատ առևտրի ռեժիմի մասին պայմանագրեր ստորագրել այնպիսի պետությունների հետ, որոնք են Վիետնամը, Հնդկաստանը, Իզրայելը, հասկանալի է, թե որքան ձեռնտու է անդամակցումը մեզ համար>:


Նոյեմբեր 9, 2014թ. 00:25

«Թեքեյան կենտրոն» հիմնադրամի ցուցասրահում նոյեմբերի 8-ին բացվեց «Oրհնյալ ուղի. Մոսկվա-Երեւան» միջազգային շարժական լուսանկարչական ցուցահանդեսը, որի կարգախոսն է`ԱՐՎԵՍՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ: Տեղեկացնենք, որ ցուցահանդեսի կուրատորներն են PhotoPodium.com կայքի ադմինիստրատորը, Ռուսաստանի Նկարիչների Ստեղծագործական միության անդամ Վիկտոր Դանիլովը և PhotoPodium.com կայքի ադմինիստրատոր, լուսանկարիչ Արմեն Ենգոյանը: Ցուցահանդեսում ներկայացված են աշխարհի 8 երկրների 37 հեղինակների շուրջ 70 աշխատանքներ, որոնք արտահայտում են […]